20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վաշտի հրամանատարին հետապնդում, թիկունքից կրակում են…»

«Թշնամու եղբայրասպան բանակի զինծառայողները:

Ցանկացած ծառայաց կամ ծառայող տղա կփաստի, որ դիրքերում և զորամասում անցկացրած օրերը իրարից տարբերվում են: Դիրքերում զինծառայողները և սպաները ավելի մտերիմ են իրար հետ, չնայած նրան որ հնարավոր է նախկինում զորամասում աչքով աչք չունենային: Երևի դիմացը մեկ ընդհանուր թշնամու առկայությունն է ստիպում , որ իրար հանդեպ ավելի հոգատար լինեն: Սա է պատճառը, որ վեճերի և սպանությունների մեծ մասը կատարվում է զորամասում ու քիչ քանակությամբ նման դեպքեր են գրանցվում դիրքերում: Իսկ եթե բանը հասնում է նրան, որ այդ անառողջ վիճակը հասնում է նաև դիրքեր, ապա դա արդեն լուրջ խնդիր է զորամասի և բանակի համար:

Վերջին շրջանում ադրբեջանական բանակում պաշտոնապես հաստատվել մի շարք դիրքային վեճեր, որոնք ավարտվել են դաժան սպանություններով: Վաշտի հրամանատարը զինվորներին է սպանում , զինվորը զինակից ընկերներին, վաշտի հրամանատրին հետապնդում, թիկունքից կրակում են և այլն: Սրանք դեռ այն դեպքերն են, որոնք մեր ԶՈւ-ն կարողացել է պարզել, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական բանակը խիստ գաղտնի պահվող կառույց է, ապա դժվար չէ գիտակցել , թե ներկայումս ինչ է կատարվում այնտեղ:

Թշնամու բանակի դիպուկահարները երևի աշխարհում միակն են, ովքեր հրաման ունեն հետևել ոչ միայն հակառակորդին այլ նաև իրենց բանակի սպաներին ու զինծառայողներին: Սրանք այն դիպուկահարներն են, ովքեր առանց աչք թարթելու կրակում են իրենց ծառայակցի վրա, եթե հրաման է տրվում ու նշված անձը պետք է վերացվի: Սրանք են սպանում այն սպաներին, ովքեր մասնակցել են ապրիլյան մարտերի ու կամ ձախողել են իրենց տրված հրամանը կամ հակառակը այնքան լավ են կռվել, որ նույնիսկ մի քանի ավել բաներ են իմացել բանակի մասին, իսկ պատերազմից հետո նմանները այլևս տեղ չունեն այդ երկրում ու պետք է վերանան:

Մահվան դատապարտված սպաներից մեկին հաջողվեց փախնել, սակայն որոշները այդպես էլ մահացան՝ դիրքերում, միջդիրքային տարածքում: Ճիշտ է տարածվում է տեղեկություն, որ դիրքի անձնակազմին սպանող զինծառայողը փախել է դիրքերից, որի դին հայտնաբերվել է միջդիրքային տարածքում, սակայն ավելի հավանական է, որ նշված դիրքի ամբողջ անձնակազմի՝ հրամանատարի գլխավորությամբ , դատապարտված են եղել մահվան, ուղղակի մեկին հաջողվել է փախչել: Սակայն զինծառայողը փորձել է փախնել, ոչ թե հետ, այլ դեպի առաջ, դեպի հայկական դիրքեր: Դե հետոն արդեն պարզ է: Դիպուկահարները անցել են գործի ու առանց աչք թարթելու գետնին են պառկացրել զինվորի, որի հետ երևի օրեր առաջ զորամասի ճաշարանում հաց էին ուտում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ