04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Դա վտարում է Աստծուն ձեր սրտից

Էգոիզմը մարդու հոգուց վտարում է Աստծո մասին հիշողությունը: Ու սրանից ծնվում են աներևակայելի չարություններ, որովհետև երբ մարդու միջից բացակայում է Աստուծո մասին հիշողությունը, ապա ինչ կիրք ասես որ չի լցնի այդ դատարկ տեղը: Որպեսզի այս և նման կրքերի դեմ հաջողությամբ պայքարենք, պետք է միշտ հիշենք, որ Աստուծո պատվիրանների կատարումը և դրանց արդյունքում նոր մարդ դառնալը, […]

Ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս

Ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս Քեզ ենք նայում, քահանայապե՛տդ Հիսուս: Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որ Քեզանով արդարանանք: Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որ Քեզանով երկնավորներ լինենք: Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որ Քեզ ճաշակելով, սրբվենք: Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար […]

Պահպանող աղոթք

Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր Քո ծառաներին խաղաղության մեջ Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամիներից։ Արժանավոր արա գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ ԱՄԵՆ

Քրիստոսն ասաց` ինչպես կարող ենք մտնել Երկնքի արքայություն

«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի» : Մատթեոս 18:3 Այն, որ առաքյալները Քրիստոսին հարցրեցին, թե ով է Երկնքի արքայության մեջ մեծ, ցույց է տալիս, որ չէին պատկերացնում, թե ինչ է Երկնքի արքայությունը։ Հիսուս ասում է, որ եթե չլինեք այս երեխայի նման, Երկնքի արքայություն չեք մտնի։ Երկնքի արքայությունը բաց է նրանց համար, […]

Խղճով ապրելու համար հրաշքի կարիք չկա

Փարիսեցիները մի անգամ եկան Տեր Հիսուսի մոտ ու նրան փորձելով երկնքից նշան էին ուզում որ հավատան: Շատերն են չէ՞ այսպես վարվում՝ հրաշք են ուզում, որ հավատան: «Եւ նա իր հոգում զայրացավ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվի» (Մր 8:12): Ինչու՞, որովհետև սեփական սխալը […]

Եվ ուտո՛ւմ էին իմ ժողովրդին հացի փոխարեն

Անզգամն ահա իր սրտում ասաց, թե՝ Աստված չկա. ապականվեցի՛ն և պղծվեցի՛ն անօրենություններով իրենց իսկ գործած, մե՛կն էլ չմնաց՝ քաղցրություն անի: Աստված երկնքից նայեց վար՝ մարդու որդիների մեջ, տեսնելու համար, կա՞ մեկը արդյոք՝ լինի իմաստուն և Աստծուն փնտրի: Բայց խոտորվեցի՛ն մեկտեղ ամենքն էլ ու անպետքացան: Ո՛չ մեկը չկա, որ բարին անի, անգամ մե՛կ հոգի: Որպես թե […]

Հանկարծ չանեմ մի բան, որ վնասի այս թանկ հարաբերությանը

Մի վախեցեք երբ լսում եք, թե պետք է Աստծո երկյուղն ունենալ: Աստծո երկյուղը «իմաստության սկիզբն է» (Առ. 9:10): Աստծուն պետք է սիրել ամբողջ կարողությամբ: Դա ամենաթանկ հարաբերությունն է: Երկյուղել, նշանակում է, «հանկարծ չանեմ մի բան, որ վնասի այս թանկ հարաբերությանը, որից բխում է իմ կյանքը»: Չէ՞ որ դուք այդպիսի երկյուղածությամբ փայփայում եք ձեր հարաբերությունները ընտանիքի […]

Աթեշյանը պետք է խաղաղ կերպով զիջի իր տեղը

Մոսկվայում մայիսի տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը։ Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը նշեց, որ ժողովում որոշում է կայացվել, որ Արամ Աթեշյանը պետք է խաղաղ զիջի իր տեղը, որպեսզի պատրիարքի ընտրություններ տեղի ունենան: «Արդեն երկրորդ տարին է, որ Պոլսո պատրիարքարանում եղած խնդիրները խաղաղ ճանապարհով չեն կարողանում լուծել։ Սա […]

Գոհաբանական աղոթք՝ Հաղպատավանքում

Այս տարի լրացավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի առաջնորդության 20-ամյակը: Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անխոնջ ջանքերով ու եռանդով արդեն 20 տարի է Գուգարաց թեմը իր հոգևոր դասի, մարզային ու համայնքային կառույցների, կրթական ու մշակութային կենտրոնների, եկեղեցասեր բարերարների, երիտասարդաց միությունների հետ համագործակցաբար ազգանվեր և աստվածահաճո գործունեություն […]

Ասում ես «Աստված միշտ ինձ հետ է», բայց անօրեն ես

Անհնար է Աստծուն ճանաչել եթե դու չես պահում նրա պատվիրանները: Շատերն ասում են` «Աստված միշտ ինձ հետ է», բայց ապրում են անօրեն կյանքով: Դու Քրիստոսին ճանաչում ես միայն այն ժամանակ երբ պահում ես նրա պատվիրանները: «Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մեջ ճշմարտություն չկա» (Ա. Հովհ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի