13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երբ կլինի Քրիստոսի երկրորդ գալուստը

Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը բարեհաճեց արքայությունը ձեզ տալ։ Վաճառեցե՛ք ձեր ունեցվածքները և փողը ողորմությա՛ն հատկացրեք։ Փորձեցե՛ք ձեռք բերել այնպիսի հարստություն, որ չի արժեզրկվում, այնպիսի մի գանձ, որ չի պակասում, և այն դիզեցե՛ք երկնքում, որտեղ ո՛չ գողը կարող է մոտենալ նրան, և ո՛չ էլ ցեցը կարող է փչացնել. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ է նաև ձեր սիրտը։

-Պատրա՛ստ եղեք, թող ձեր գոտիները ձեր մեջքին ամրացած և ձեր ճրագները վառված լինեն, նման եղեք այն ծառաներին, որոնք սպասում են, որ իրենց տերը հարսանիքից վերադառնա, որպեսզի երբ գա և բախի դուռը, նրանք իսկույն բաց անեն։ Երանի՜ այն ծառաներին, որոնց տերը երբ գա, արթուն կգտնի նրանց։ Ասում եմ ձեզ, որ ինքն իր մեջքին գոտի պիտի կապի, սեղան պիտի նստեցնի նրանց և ինքը սպասարկի նրանց։ Երանելի են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի, երբ տուն վերադառնա կեսգիշերին կամ ավելի ուշ։ Բայց ա՛յս էլ իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը որ ժամին կգար, արթուն կմնար և թույլ չէր տա, որ գողը, պատը քանդելով, իր տունը մտներ։ Ուրեմն դուք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կարող է գալ ձեր չսպասված ժամին։
(Ղուկասի ավետարան 12:32-40)

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ