Մարմի՞նը, թե՞ հոգին
Մի անգան հարցրեցին Հայր Ագաթոնին. «Ո՞րն է ավելի կարևոր, մարմնի հոգնություննե՞րը, թե՞ սրտի պահպանությունը»: Ծերը պատասխանեց. «Մարդը նման է ծառի, մարմնի հոգնությունները տերևներն են, սրտի պահպանությունը՝ պտուղները»: Արդ, ինչպես գրված է. «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3:10), պարզ է, որ մեր ամբողջ ջանքը պետք է նպատակաուղղված լինի դեպի պտուղը, այսինքն՝ մեր հոգու պահպանությունը: Բայց անհրաժեշտ է նաև տերեևների պաշտպանությունը և զարդարանքը, այսինքն՝ մարմնի հոգնությունները»:
Հիսուս ասաց. «Հոգի առաւել է, քան զմարմին», այսինքն՝ «Հոգին ավելի կարևոր է, քան թե մարմինը»: Բայց քանի որ ապրում ենք Աստծու ստեղծած աշխարհում, բնական է, որ պիտի կարողանանք ապրել նաև լիացնելով մարմինը: Հոգին կարևոր է, որ զորացնենք մեր ամենօրյա անկեղծ աղոթքներով: Մարմինը և Հոգին, երկուսն էլ պետք ունենք իրենց սնունդին:
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից: