11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Հայաստանում բանակի և եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2015» հետազոտության արդյունքները վկայում են , որ Հայաստանում Հայոց բանակի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է հասարակական այլ ինստիտուտների համեմատությամբ: ՀՌԿԿ-Հայաստան ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը, ներկայացնելով տվյալները, նշեց, որ հարցվողների 95 տոկոսը եղել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, հետևաբար «Դավանած կրոնի հաստատության» հանդեպ վստահության ցուցանիշը կարելի […]

Նոր նշանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոլանդիայում: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Վատիկանը հայտարարել է Հռոմի Պապի Հայաստան այցի ամսաթիվը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այս տարի երկու անգամ կայցելի Հարավային Կովկաս։ Վատիկանի մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարել է նրա այցերի ամսաթվերը, գրում է blagovest-info.ru-ն: Այսպիսով, ակնկալվում է, որ Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի 24-26-ին, իսկ Ադրբեջան ու Վրաստան՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը։

Ձեր հարստությունը փտած է. զրկեցիք, սպանեցիք արդարին

Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք եւ ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետեւ ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի համար գանձեր դիզեցեք։ Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների […]

Անհանգստությունը գողանում է մեր խաղաղությունը

Անհանգստությունը գողանում է մեր խաղաղությունը: Տեր Հիսուսն ասում է, որ կյանքի համար տանջվելն անիմաստ բան է: «Ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել» (Մտ 6:27): Պետք չէ տանջվելով անհանգստանալ կյանքի համար, այլ պետք է ճիշտ բաները փնտրել: Ամեն ինչից առաջ «նախ խնդրեցեք Աստծու արքայությունը եւ նրա արդարությունը, եւ այդ բոլորը […]

Ինչ զորություն ունի խաչը մեր կյանքում

Խաչը փոխաբերական իմաստով դարձել է նաև մեղքերից ազատվե­լու ճանապարհ: Երբ մարդը հրաժարվում է մարմնի ստոր, բայց հույժ ցանկալի կրքերից, իրեն չարչարանքների է մատնում` կարծես ինքն իրեն խաչելով: Սակայն այս նեղ ճանապահը հետագայում դառնում է քաղցր և ցանկալի: Մեր եկեղեցու սրբերից Գրիգոր Տաթևացին ասում է, որ սատա­նան տարբեր չար սերմեր է ցանում մարդկանց մեջ: Թագավորների և […]

Մխիթարության հույս կա /վիդեո/

Արագածոտնի թեմական առաջնորդի քարտուղար, Տեղերի սուրբ ‹‹Աստվածածին›› եկեղեցու տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանն այսօր ‹‹Հենարան›› ակումբում խոսեց քրիստոնեության մեծագույն ավետիսի` հոգու անմահության մասին: Արման սարկավագ Ահարոնյանը ցավակցելով բոլոր որդեկորույս մայրերին` նկատեց, թե նրանք չպիտի խոնարհվեն իրենց սգի մեջ, այլ մենք ազգովի պիտի խոնարհվենք հերոսներ ծնող մայրերի առջեւ, քանզի նրանք են, որ մեր ժողովրդին հերոսածին լինելու իրավունքին են […]

Հոգեւոր հայրերն այցելելել են զինվորական հոսպիտալ /ֆոտո/

Երեկ Ստեփանակերտում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելեցին Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը և […]

Հայրապետական մաղթանք Արցախի խաղաղության համար /ֆոտո/

Ապրիլի 14-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովության և խաղաղության համար: Արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ […]

Մայր Աթոռը հերքում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հերքում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, ասելով որ այն ամբողջովին կեղծ է: Ըստ այդ հայտարարության, իբր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարվել է իր հետ հանդիպումից: «Հայտարարությունն ամբողջությամբ կեղծ է և սուտ: Մայր Աթոռ Սբ էջմիածնում ստացվել է միայն Մոսկվայի և Համայնք Ռուսիո Կիրիլ պատրիարքի նամակ-կոչը` խաղաղության վերահաստատման անհրաժեշտության մասին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի