26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է պատվիրում Աստվածաշունչը ամուսիններին եւ կանանց

Այսպես էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց, որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խոսքի իսկ շահված լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկյուղածությամբ։

Թող ձեր արտաքի՛նը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ աւելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ. մի ժամանակ այսպե՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծու վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց մարդկանց. այդպես էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին եւ նրան իր տերն էր կոչում եւ դուք նրա զավակները եղաք. նրանք բարեգործ էին եւ չէին սարսափում եւ ո՛չ մի բանից։

Նույնպես եւ տղամարդիկ թող իմաստությամբ ապրեն իրենց կանանց հետ, հարգեն նրանց, իբրեւ դյուրաբեկ անոթի, իբրեւ կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։ Եւ, ամենագլխավորը, եղէ՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ. չարի փոխարեն չար մի՛ հատուցե՛ք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցեք, որովհետեւ այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնութիւնը:

Պետրոս առաքյալի առաջին նամակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ