Օրհնված խաչեր՝ վարորդներին /վիդեո/
Այս տարի Ս. Խաչի երևման տոնը համընկել է ապրիլի 24-ին: Այդ պատճառով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն այս անգամ Խաչի քարոզ ծրագիրը կիրականացնեն այսօր՝ ապրիլի 22-ին:
Լրագրողների հետ զրույցում Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները օրհնված խաչեր և աղոթագրքեր են բաժանելու Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդներին՝ հավաքելով աչքաուլունքները:
Քահանան տեղեկացրեց, որ այս քարոզի շնորհիվ վերջին տարիներին, անգամ, խանութներում են պակասել աչքաուլունքները:
Henaran.am-ի հարցին, թե եղել է դեպք, որ խաչը չեն ընդունել Տեր Պետրոսը պատասխանեց.« Դժբախտաբար եղել է նման դեպք, բայց մենք աշխատել ենք բացատրել ու ասել ենք՝ Աստված Ձեր հեզ: Եղել են նաև դեպքեր, երբ վարորդը այդ օրը աշխատանքի չի եղել ու տեղեկանալով քարոզի մասին ինքնակամ հանձնել է աչքաուլունքը և խաչ խնդրել»:
Մանրամասները՝ տեսանյութում: