Գերեզմանների դարպասներից դուրս ենք գալիս, ամեն ինչ մոռանում ենք, ոչինչ չենք հիշում

Ես ավելի քան 42 տարվա քահանա եմ։ Ամեն առիթներ ունեցել եմ և տխուր և ուրախ, պսակ, նշանդրեք, մկրտություն կամ թաղում, յոթնորեք, տարի։ Աղոթքներ հիվանդների, կարիք ունեցողների, մոլորյալների, ճանապարհից շեղվածների, տնօրհնեքներ և աշխատանքի տեղի օրհություններ։ Մի խոսքով ամեն ինչ։ Ուրախացրել եմ և ուրախացել, տխրել եմ ու ցավել ամեն մահացողի համար և մխիթարել հարազատներին։ Սակայն ամենաշատ մտածմունքը […]