Խնդրիր Աստծուց
Սուրբ Հոգու պտուղներն են. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն: Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 5:22
Սուրբ Հոգու պտուղներն են. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն: Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 5:22
Հիսուս նրանց ասաց. «Մարգարեն հարգված անձ է, բայց ոչ իր գավառում, իր ազգատոհմի և իր տան մեջ»։ Եւ չէր կարողանում այնտեղ որևէ զորավոր գործ կատարել, այլ քիչ թվով հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր։ Եւ Նա զարմանում էր նրանց անհավատության վրա։ Մարկոս 6:4-6
Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայոց Հայրապետը, բարի գալուստ մաղթելով Նիկոլոզ միտրոպոլիտին համայն հայության հոգևոր կենտրոն, […]
Ըստ Աստվածաշնչի` հրեշտակներն ապրում են երկնքում, բայց ո՞րն է նրանց ճշգրիտ բնակավայրը: Տիեզերքի անսահմանությունը Աստծո գոյության ապացույցներից մեկն է: Սակայն նույնիսկ եթե տիեզերքը սահման ունի, ապա ինչ կա տիեզերքի սահմաններից այն կողմ: Սրանք հարցեր են, որոնց գիտությունը նույնիսկ այսքան զարգացած քսանմեկերորդ դարում չի կարողանում մի հստակ պատասխան տալ: Սուրբ Գրքի համաձայն այլ երկինքներ էլ կան […]
Հիշեցրու նրանց, որ իշխանություններին եւ պետություններին հնազանդվեն եւ հպատակվեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն. ոչ ոքի չչարախոսեն, չլինեն կռվարար, այլ` հեզահամբույր, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրությամբ վերաբերվեն, որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների եւ պեսպես անառակությունների, չարությամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմյանց: Իսկ երբ […]
Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մոտ, որպեսզի նա քո առաջից գնալով` քեզ պահպանի ճանապարհին եւ տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար: Զգույշ եղիր անձիդ նկատմամբ, լսիր ու հնազանդվիր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու: Եթե ուշադիր լսես իմ խոսքը եւ կատարես այն ամենը, ինչ ասել եմ […]
Ոչ մի դարաշրջան քրիստոնեական հոգու համար այնքան գայթակղիչ և վտանգավոր չի եղել, որքան մեր դարաշրջանը: Գուցե եղել է ավելի տանջալի և ավելի դժվար ժամանակաշրջան, ինչպես օրինակ, մարտիրոսների դարաշրջանը, երբ նրանք ահեղ տանջանքների և ահավոր մահվան էին դատապարտվում: Սակայն մինչ այս երբեք չեն եղել գայթակղության առումով այսքան վտանգավոր ժամանակներ: Գիտական և հատկապես տեխնիկական նվաճումները, որոնք եղել […]
Խաչը նման է նաև կշեռքի, և այս նմանությունը ցույց է տալիս, որ մենք պետք է հավասարակշռություն պահպանենք հոգևոր կյանքում: Եկեղեցական հեղինակներից մեկը, խոսելով խաչի նման խորհրդանիշի մասին, անդրադառնում է նաև առօրյա կյանքում կշեռքի գործածությանը Առակաց գիրքն ասում է. «Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է Նրան» (11.1): Կշեռքով խաբող վաճառականները պիտի […]
Դռների ետևում են մնում այն աղոթքները, որոնք իրենց մեջ սեր չեն պարունակում, որովհետև միայն սերն է բացում աղոթքի դռները : Եփրեմ Ասորի
«Մի հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան» (Առակ․3։27) Այս խոսքը ես վերցրել եմ Առակաց գրքի 3-րդ գլխի 27 համարից, ուր Հիսուս մեզ ցույց է տալիս բարության եւ ողորմության ճանապարհը։ «Ի՞նչ է բարությունը, և կամ ի՞նչ է ողորմությունը։ Ի՞նչ կապ կա այս երկուսի միջև։ Արդյոք սրանք իրար լրացնո՞ւմ են կամ հակառակը»։ […]
























