27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանք ավելի վատն են, քան գողերը

Խաչը նման է նաև կշեռքի, և այս նմանությունը ցույց է տալիս, որ մենք պետք է հավասարակշռություն պահպանենք հոգևոր կյանքում: Եկեղեցական հեղինակներից մեկը, խոսելով խաչի նման խորհրդանիշի մասին, անդրադառնում է նաև առօրյա կյանքում կշեռքի գործածությանը Առակաց գիրքն ասում է. «Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է Նրան» (11.1):

Կշեռքով խաբող վաճառականները պիտի դատապարտվեն: Նրանք ավելի վատն են, քան գողերը և ավազակները, որովհետև գողերը գողանում են մեկ անձից և միայն մեկ անգամ, իսկ սխալ կշեռք գործածողները մեկ անձից մի քանի անգամ` խաբելով նրանց:

Գողերը հիմնականում գողանում են գիշերը իրենց սրտերում վախ ունենալով, իսկ անարդար վաճառականները գողանում են ցերեկվա ընթացքում առանց վախի: Գողության ժամանակ գողերը երբեմն մարդկանց սպանում են, սակայն անարդար վաճառականներն սպանում են իրենց հոգիները` մեղքեր գործելով:

Ուրեմն մեր կյանքի ընթացքում պահպանենք հավասարակշռությունը մարդկանց և հատկապես Աստծո հետ մեր հարաբերություններում` փառավորելով Նրան այժմ և հավիտյանս. ամեն:

Ադամ քահանա Մակարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ