18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հեռու մնա

Հիշեցրու նրանց, որ իշխանություններին եւ պետություններին հնազանդվեն եւ հպատակվեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն. ոչ ոքի չչարախոսեն, չլինեն կռվարար, այլ` հեզահամբույր, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրությամբ վերաբերվեն, որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների եւ պեսպես անառակությունների, չարությամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմյանց:

Իսկ երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, -ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ իր ողորմության համաձայն,- փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով եւ նորոգությամբ Սուրբ Հոգու, որ Աստված թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով:

Ճիշտ է այս խոսքը եւ ուզում եմ, որ դու հաստատ մնաս սրանում, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, քանի որ այդ է բարի եւ օգտակար` մարդկանց համար: Բայց հեռու վանիր հիմար վեճերը, տոհմաբանությունները, հակաճառություններն ու օրենքի շուրջ եղող կռիվները, որովհետեւ դրանք անօգուտ են եւ սնոտի:

Հեռացիր հերձվածող մարդուց մեկ կամ երկու անգամ նրան խրատելուց հետո. իմացիր, որ շեղված է այդպիսին եւ մեղանչում է ինքն իսկ դատապարտելով իրեն:

Պողոս առաքյալի թուղթը Տիտոսին 3-1:10

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ