15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Աստված խոստանում է

Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մոտ, որպեսզի նա քո առաջից գնալով` քեզ պահպանի ճանապարհին եւ տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար:  Զգույշ եղիր անձիդ նկատմամբ, լսիր ու հնազանդվիր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու:

Եթե ուշադիր լսես իմ խոսքը եւ կատարես այն ամենը, ինչ ասել եմ քեզ, ես կլինեմ քո թշնամիների թշնամին եւ կդառնամ քո հակառակորդների հակառակորդը, որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կլինի, քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, գերգեսացիների, խեւացիների ու հեբուսացիների մոտ, որոնց ես կոտորելու եմ:

Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքանդ արա դրանք ու ջարդիր փշրիր նրանց հուշարձանները:

Պաշտիր քո տեր Աստծուն, եւ ես կօրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կվանեմ հիվանդությունները:

Ելք 23- 20:25

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ