05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ինչու ենք անընդհատ վախի ու կասկածի մեջ

Ձեր հայացքը միշտ պահեք նրա վրա, ով քայլում էր ծովի վրայով ու ասում «Քաջալերվեցեք … մի՛ վախեցեք»։ Երբ Պետրոսը սկսեց քայլել ծովի վրայով, սկզբում հաջողեց: Բայց հենց հայացքը Հիսուսից թեքեց դեպի «ուժգին քամին, վախեցավ», ու սկսեց սուզվել: «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Եւ իսկույն Հիսուսը երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մտ 14:30-31): […]

Վիրահայոց թեմը մասնակցեց Վրաստանում Հռոմի պապին նվիրված միջոցառումներին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հրավերով, 2016 թվականի հոկտեմբերի 30-ին, Վրաստան ժամանեց Հռոմի պապը: Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Վրաստանում երկօրյա հյուրընկալության պատվին կազմակերպված միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ Վիրահայոց թեմը: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Միրզախանյանը, հրավիրված լինելով հյուրընկալության առիթով կազմակերպված միջոցառումներին, ներկա գտնվեց Վրաստանի նախագահի նստավայրում Սրբազան քահանայապետի հետ […]

Մի նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին

Սիրտդ տուր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար: Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետեւ եթե գավազանով էլ խփես նրան` չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահից: Որդյակ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես եւ իմ սիրտը: Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ խոսես: […]

Ինչպես է Աստված մարդուն փրկություն շնորհում

«Բայց մինչ մենք հոգեպես մեռած էինք մեր մեղքերի պատճառով, Աստված, որ առատ է իր ողորմությամբ, մեր հանդեպ ունեցած իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, վերստին մեզ կենդանացրեց Քրիստոսով: Այո՛, շնորհ արեց՝ փրկելով մեզ: Քրիստոսի հետ հարություն տվեց և նրա հետ էլ երկնքում նստեցրեց մեզ, որ միացած ենք Հիսուս Քրիստոսին, որպեսզի գալիք բոլոր ժամանակներում մարդիկ տեսնեն […]

Ինչու է Աստված ընտրում այս աշխարհի հիմարներին

«Իրավ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումի՛ն նայեցեք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ և ոչ շատ ազնվականներ կանչվեցին. բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհվածներին ու ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. որպեսզի ոչ մի […]

Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն

«Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը հանդուգն է, պիտի խռովի իր հոգին: Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կգտնի: Արդարն ատում է անիրավ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի և համարձակություն պիտի չգտնի: Արդարությունն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին: Մարդիկ կան, որ […]

Թող օրհնյալ լինի այն մարդը

«Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա: Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց» (Երեմ. 17։7-8)։

Աղոթքի երկու կարեւոր պայմանները

Մի անգամ Երուսաղեմում Տեր Հիսուսը խոսեց աղոթքի 2 կարևոր պայմանների մասին: Առաջինն այն է, որ պետք է աղոթել այնպես, որ սրտում չկասկածել, այլ հավատալ որ Աստված կտա ձեր խնդրվածքը: Իսկ 2րդ այն է, որ նախքան աղոթելը դուք պիտի ներեք մարդկանց եթե մեկի դեմ մի բան ունեք, որ ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ ների (Մարկոս 11:23-25): […]

«Սովորեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստը»

«Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը… Սովորեցրու ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:  Սովորեցրու ինձ չափավորություն և զսպվածություն, որպեսզի չթռչեմ և չսողամ, այլ օրվա ընթացքում կարողանամ տեսնել բարձրունքներն ու հեռուները: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, թե այս կյանքում ամեն ինչ պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի