27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ետ չկանգնենք, ներում չի լինելու

Հովնան մարգարեն մտավ Նինվէ ու ասաց. «Եվս երեք օր, եւ Նինվէն պիտի կործանվի» (Հվն 3:4): Ժողովուրդը շատ լրջությամբ մոտեցավ այս խոսքին ու թագավորի հետ գուրձ հագնելով ծոմապահությամբ զղջացին: Ի սրտե աղոթեցին Աստծուն ու հետ կանգնեցին իրենց չարությունից: Քաղաքը փրկվեց: Սոդոմն ու Գոմորն այսպես չվարվեցին ու կործանվեցին:

Տեր Հիսուսն ասում է, որ մեր սերնդի համար շատ ավելի մեծը կա, քան Հովնանը: Եթե մենք Նինվեացիների պես ետ չկանգնենք չար ցանկություններից, ապա ներում չի լինելու, որովհետև մեր սերնդի համար ոչ թէ Հովնանի պես մի ծառա է քարոզում, ով պարզապես քաղաքին զգուշացնում էր գալիք արհավիրքի մասին, այլ հենց ինքը Աստուծո Որդին, ով մարդկանց Աստուծո Արքայությունն է քարոզում:

Եկեք նմանվենք Նինվէացիներին ու ամեն մեկս ասենք. «Ես չար բան չեմ անելու: Ես չար բան չեմ մտածելու: Ես իմ մերձավորի նկատմամբ չարություն չեմ անելու: Ես իմ անձն ուրանալով Հիսուս Քրիստոսին եմ հետևելու»:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ