Շնորհակալության աղոթք
Իմ ամբողջ սրտով գոհություն կմատուցեմ Քեզ, Տե՛ր, կպատմեմ բոլոր հրաշագործություններդ։ Կուրախանամ ու կցնծամ Քեզնով, սաղմոս կերգեմ Քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Սաղմոս 9։2-3
Իմ ամբողջ սրտով գոհություն կմատուցեմ Քեզ, Տե՛ր, կպատմեմ բոլոր հրաշագործություններդ։ Կուրախանամ ու կցնծամ Քեզնով, սաղմոս կերգեմ Քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Սաղմոս 9։2-3
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:
«Տեր Հիսուս Քրիստոս, ես զղջում եմ իմ մեղքերի համար ու քո առջև բերում այս կարիքս: Եթե այն պիտանի է ու օգտակար ինձ համար, խնդրում եմ, ողորմյա մեղավորիս»:
Մեր քարոզածը ո՛չ այս աշխարհի իմաստությունն է և ո՛չ էլ այս աշխարհը կառավարող ուժերինը, որոնց իշխանությունը շուտով պիտի խորտակվի։ Մեր քարոզածը Աստծու իմաստությունն է, որը թաքուն էր և մինչև հիմա մնում էր մեզնից ծածկված, բայց որն Աստված հենց սկզբից, նախքան հավիտյանները, սահմանել էր մեզ համար, որպեսզի դրանով մենք փառավորվենք։ Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չհասկացավ […]
Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ: Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: Ղեկավարիր […]
«Եվ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչվածը, և նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպպոս և Բարթողիմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որ և մատնեց Նրան»: (Մատթեոս 10:1-7) Սա Ավետարանի այն հատվածներից է, որը մենք անուշադրությամբ […]
Ի՞նչ է Աստծո կամքը։ Շատերս ենք փորձում բացահայտել այս հարցը: Աստծո կամքը Տիրոջ պատվիրանները պահելն է, բարիք գործելը և ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս ասաց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով» և «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես» (Ղուկաս 10.27): Կարծում եմ շատ պարզ […]
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ-լրտեսը ներդրվել է Թուրքիայում գտնվող եկեղեցի եւ այստեղ այնպիսի սեր ու ջերմություն է ստացել, որը երբեք չէր ստացել։ Հանկարծակի նրա մեջ այնպիսի փոփոխություններ են սկսվել, որոնց մասին երբեք չէր կարող մտածել, գրում է 316NEWS-ը։ Մի քանի տարի առաջ իսլամիստները սկսեցին հետապնդել քահանա Հասան Թոմասին եւ նրա ընտանիքին։ Նա փախավ Բաղդադից, հաստատվեց Թուրքիայում […]
Մեր միտքը դատարկություն չի հանդուրժում: Այն բացասական հիշողությամբ կլցվի, եթե Քրիստոսի մասին չմտածի: Դավիթը 104-րդ սաղմոսում ասում է. «թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտրում են Տիրոջը։ Փնտրեցեք Տիրոջն ու հզորացեք, փնտրեցեք նրա երեսն ամեն ժամ» (Սղ 104:3,4): : Եթե մեր մտքերն անդադար լցնենք Քրիստոսի հիշողությամբ ու Տիրոջ պատվիրանների մասին խորհելով՝ և՛ ուրախությունը կլցնի մեր […]