27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկնքի արքայությունը մոտեցել է

Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած էին և ցրված՝ հովիվ չունեցող ոչխարների նման։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց.

– Հունձն առատ է, մշակները՝ քիչ։ Ուրեմն խնդրեցե՛ք հնձի Տիրոջից, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։

Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին և նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներն իրենց հնազանդեցնելու, մարդկանցից դուրս հանելու դրանք, ինչպես նաև բժշկելու բոլոր ցավերն ու հիվանդությունները։ Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս և Բարթուղիմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս, Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Նախանձահույզ և Հուդա Իսկարիովտացի, որ մատնեց նրան։

Եվ երբ գնաք, քարոզեցե՛ք՝ ասելով, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Բժշկեցե՛ք հիվանդներին, մաքրեցե՛ք բորոտներին, հանե՛ք չար ոգիներին. ձրի առաք, ձրի էլ տվե՛ք։ Ձեր գոտիների մեջ մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ։ Ճանապարհի համար ո՛չ պարկ վերցրեք, ո՛չ ավելորդ հագուստ, ո՛չ կոշիկ և ո՛չ էլ գավազան. քանզի աշխատողն արժանի է իր օրապահիկին։

(Մատթեոսի ավետարան 9:36-10:10)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ