04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Այսօր սկսվում է Պայծառակերպության տոնի պահքը

Այսօր սկսվում է Պայծառակերպության տոնի պահքը: Ամեն տաղավար տոնից առաջ եկեղեցին շաբաթապահք է հաստատել, որպեսզի Քրիստոնյաները ամբողջ շաբաթ պահքով պատրաստվեն մեծ տոնը պատշաճ հոգևոր վիճակով դիմավորելու: Երբ դու ամեն օր զրկում ես քեզ որոշակի ուտելիքներից, ավելի խոնարհվելու և աշխարհիկ «հաճույքներից» հրաժարվելու համար, դա քեզ շարունակաբար հիշեցնում է ապաշխարության ճանապարհը, որ մոտեցնում է Աստծուն: Ձգտեք այն պահել […]

Ողորմիր, Աստված, մեծ ողորմությամբ, որ լոկ Դու ունես

Ողորմի՛ր, Աստվա՛ծ, մե՜ծ ողորմությամբ, որ լոկ Դո՛ւ ունես, և ըստ Քո բազում գթությունների՝ անօրենություններն իմ ջնջի՛ր ինձանից, վերացրո՛ւ իսպառ, քանի որ ամեն ժա՛մ ու ժամանակ չարչարո՛ւմ են ինձ: Առավե՛լ լվա անօրենություններիս ինձ տանջող ախտից, և իմ մեղքերից իսպա՛ռ ազատիր: Անօրենություններս ինքս ի՛նձնից գիտեմ, և իմ մեղքերը ամենա՛յն ժամ են իմ առջև դրված: Քո առջև՛ միայն […]

Նախագահը ներկա է գտնվել Եղվարդ քաղաքի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ:  

Հովհաննես Գառնեցու մարգարեական տեսիլքը. վերջին դատաստան

Հովհաննես Գառնեցու տեսիլքը Այս ամենը բարեհոգի ճգնավորը մեզ պատմեց եւ նույն տարում էլ վախճանվեց: Եվ մինչ Հռոմկլա անառիկ դղյակում էինք, մեզ ասաց. -Երբ ես Աշորնիս ձորի իմ խցում էի, մի խորհուրդ սկսեց ինձ մտատանջել, թե ազգերից որո՞նք են ԱՍՏԾՈ կողմից ընդունելի: Եվ մինչ բազում օրեր տարակույսների մեջ էի, իմ վրա մի մեծ զարմացում իջավ: Ո´չ […]

Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ

Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի։ Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան.և կամ եթե ձուկ ուզի, միթե օ՞ձ կտա նրան։ […]

Խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի