27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Գազանի դրոշմի» կիրառման մեխանիզմները. կործանել մարդկությանը. Իրատես

Հիմա արդեն չենք լսի. «Նա իր գործի մեջ հոգի է դնում»: Փոխարենը բոլորը հավաստիացնում են. «Այս գործընթացում հնարավորինս նվազեցված է մարդկային գործոնը»:  Մարդկային գործոն ասելով այսօր հասկացվում են մարդու սխալականությունը, հուզականությունը և սուբյեկտիվությունը: Մարդկության ճակատագիրը վստահվել է անսխալական, բայց անհոգի, գերճշգրիտ և ճշմարտությունը չճանաչող սարքերին: Երբ տարիներ առաջ համակարգիչները ներդրվեցին սոցիալական ոլորտում, մարդիկ ի պատասխան իրենց մերժվելու կամ որևէ սոցիալական գործընթացից դուրս մնալու վերաբերյալ հարցումներին, լսում էին, իրենց միամիտ պատկերացմամբ, անառարկելի մի հիմնավորում. «Համակարգիչն է այդպես որոշել, համակարգիչն է ընտրել, մենք մեղավոր չենք, ինչ անենք»:

Ոչ մեկի մեջ չէր ծագում այն, թվում է բնականորեն ենթադրելի հարցը, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգիչը, որ օժտել են այդքան լիազորություններով: Շատերը նույնիսկ մեծ ցնծությամբ ընդունեցին համակարգչի ինքնակալությունը որպես չինովնիկների կամայականություններից և թղթաբանություններից խուսափելու և ազատվելու միջոց չկասկածելով անգամ, որ համակարգիչների գործունեության հիմքում ևս մարդկային գործոնն է տաղանդավոր ծրագրավորողների՝  աշխարհի մեծերի կողմից վերահսկելի և իր  կառավարելի հմտությունները: Սկսեցին մեր երկրում էլ փորել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի հիմքերը եւ անտեղյակ կամավոր կալանավորների թվի աճի համեմատ ու նրանց ներգրավմամբ, նաեւ կարգավորել ենթակառուցվածքները:

Էլեկտրոնային համակարգի ներդրումը և այդ համակարգում որևէ նորարարություն հոգու ուծացմանը տանող ճանապարհ են իրենց հանգրվաններով: Եթե մենք այդ ճանապարհի վրա ենք, ուրեմն վտանգված ենք, անկախ այն բանից, թե հատկապես որ հանգրվանին ենք հասել: Մարդկային գործոնը միջանկյալ մի բան է աստվածային և սատանայական ներգործությունների միջեւ եւ կախված դրանցից որևէ մեկին ենթակայությունից, այն ստանում է դրական կամ բացասական բնույթ, որակ կամ գործակից: Բացարձակ տեխնոկրատիայի վտանգի հեռանկարով կարևոր է մարդկային գործոնի պահպանումը բացառելով չարի ներգործությունը:

Ալիքային գենետիկայի բնագավառում առաջնային մասնագետ Պյոտր Գարյաևի կատարած բացահայտումները թույլ են տալիս պարզել «գազանի դրոշմի» կիրառման մեխանիզմները: Այդ դրոշմը կամ գծային կոդը, ըստ էության, մարդուն ենթարկում է ներքին գենետիկ մուտացիաների և վերածում արտաքին մանիպուլյացիաներին ենթակա անզոր ու անպաշտպան բիոռոբոտի. մարդը դադարում է մարդ լինելուց, ինչով էլ, փաստորեն, զրկվում է Աստծո շնորհից և խնամքից: Եվ պատահական չէ, որ այդ փաստացի հոգին ուծացնող համակարգը մարդուն պարտադրվում է հենց խնամատարության պատրվակով, իբր դրդված նրա բարօրության մասին մտահոգությունից:

Աստված մարդուն ստեղծեց անձնիշխան կամքով, որպեսզի բարու ընտրությունը բռնի չլինի. Աստված Սեր է, իսկ սերը ոչ թե պարտադրում է, այլ միայն հորդորում: Սատանան գիտի, որ ոչ ոք ինքնակամ չի ընտրի չարը, այդ պատճառով էլ ջանք չի խնայում նախ չարը քողարկելու, ապա և այն մարդկանց պարտադրելու ճնշելով և ընկճելով մարդու ազատ կամքը, դնելով նրան անելանելի կացության մեջ, թողնելով միայն խղճուկ լինելու գիտակցությունը:

Թեև սատանան կամենում է պաշտվել մարդու կողմից իր փառասիրությանը հագուրդ տալու համար, սակայն քանի որ գիտի իր վերջնական կործանման մասին, նպատակն է մարդկությանը իր հետևից տանել դեպի կորուստ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ