30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղբը մնում է մեր սրտերի մեջ

Մեծերի համար դժվար է և ներելը և ներողություն խնդրել, բայց փոքրերի համար ավելի հեշտ, քանզի նրանց դեռ եսասիրության կրքով այդքան տարված չեն: Իրենք չեն վախենում, որ իրենց «պագոնները» կընկնեն: Տառապանքը շատանում է մեր կյանքում, որովհետեւ մենք չենք կարողանում իրար ներել: Ոչ էլ կարողանում ենք իրարից ներողություն խնդրել: Սրանք գլխավոր պատճառներից մեկն են միայն: Եվ սրա բացակայությունը մենք տեսնում ենք մեր կյանքի բոլոր հարթություններում: Ամուսինները լեզվակռիվ են տալիս ու չեն կարողանում ոչ ներողություն խնդրել, ոչ ներել, դա տարածվում է երեխաների վրա:

Դպրոցում աշակերտները չեն կարողանում իրար ներել, ուսուցիչներն ու վերադասները չեն կարողանում իրարից ոչ ներողություն խնդրել, ոչ ներել: Աշխատանքի վայրում մենք չենք կարողանում սա գործածել: Քաղաքական հակառակորդները չեն կարողանում սխալի համար ոչ ներողություն խնդրել, ոչ ներել: Այսպիսի բաները շատ-շատ են աշխարհում: Ու աղբը մնում է մեր սրտերի մեջ, այն նեխում է ժամանակի հետ, ավելանում ամեն օր ու շնչահեղձ անում իսկական կյանքը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ