07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Երբ նրան բռնեն թմրանյութի վաճառքի մեջ, մի վաճառեք ձեր տունը. fatherarmen.com

Երկու հազար Երբեմն հանդիպում ենք մարդկանց որոնք պնդում են, թե իրենք կարդում են Աստվածաշունչ և երբեք կարիք չունեն որևէ մեկի կողմից մեկնության: Այս նյութը վերաբերվում է այս կերպ մտածող մարդկանց: Երկու հազար տարի է Սուրբ Գիրքը մեկնվում է հոգեկիր վարդապետների, շնորհալի հայրապետների, և բազմաթիվ լուսավոր մարդկանց կողմից, սակայն մեզ համար դարձյալ ունի պարզեցման, լուսաբանման և […]

Մնա Բարձրյալի ծածկոցի տակ. Աստված խոստանում է

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը, Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը` իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ։ Որովհետև նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, Նրա ճշմարտությունը ասպար է և զրահ։ Դու չես վախենա գիշերի զարհուրանքից, այն նետից, որ […]

Աստված նրանց արածների փոխարենը պիտի բերի իրենց գլխին

Տերը մարդուն ստեղծեց հողից եւ դարձյալ նրան վերադարձրեց հողին։ Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանություն տվեց այն ամենի վրա, ինչ կա երկրում։ Ըստ իրենց բնույթի, զորությամբ զգեստավորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց։ Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին։ Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ […]

«Հայոց ազգի օրեր»․ Բարեկենդան

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում […]

Մենք խոտ չենք

Ժամանակին մեր հայրերը կը մեռնէին հացի պակասէն: Տէր Զօրի մէջ ոչ թէ թուրքին յաթաղանն էր, որ սպաննեց հայերէն շատերը, այլ անոթութիւնը …: Այսօր, Փառք Աստուծոյ, հացի շատութիւն կայ, բայց այսօր մենք աւելի կը մեռնինք հացի շատութենէն, քան՝ պակասէն: Եւ ըսածս հարիւրէն հարիւր ճիշտ է, եթէ ինձ չհաւատաք, գացէք բժիշկներուն հարցուցէք: Եւ աւելորդ ծախսերը մէզ կը փճացնէն […]

Քրիստոնյա Նժդեհ

Մինչև այսօր մեր հասարակության մեջ Նժդեհի ուսմունքի, հատկապես ցեղակրոնության վերաբերյալ գոյություն ունեն թյուր պատկերացումներ: Դրանց անհեթեթությունը ցույց տալու համար ցանկացանք գրել այս համեստ ակնարկը: Քանի որ Նժդեհը տասնամյակներ շարունակ հայրենիքում փակի տակ եղած հեղինակ է եղել, նրա աշխատություններն ու մտքերը նենգափոխել, սխալ են ներկայացրել նաև մերօրյա Հայաստանում: Խոսքը հատկապես վերաբերում է ցեղակրոնությունը քրիստոնեությանը հակադրելու անհեթեթությանը, […]

Ինչի՞ց վախենանք. Հիսուսի նավը ջրասույզ չի լինում

Բարձրացել են ալիքները, և սաստկացել է մրրիկը, սակայն մենք բնավ չենք վախենում, թե երբևէ անդնդասույզ կլինենք, քանի որ հաստատվել ենք ժայռի վրա։ Թող գազազի ծովը, վեմին ոչինչ անել չի կարող։ Թող բարձրացնի ալիքները, Հիսուսի նավը ջրասույզ չի լինում։  Ինչի՞ց վախենանք մենք, ասա՛ ինձ. մահի՞ց. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը շահ»(Փիլիպ. Ա 21)։ Մի՞թե աքսորվելուց. […]

Քնելուց առաջ խորհենք այս մասին

Երանելի համարենք ո՛չ թե ճոխությամբ, այլ առաքինությամբ ապրողներին, և դժբախտ համարենք ոչ թե աղքատության, այլ մեղքերի մեջ ապրողներին։ Չնայենք այս կյանքին, այլ իմանանք հանդերձյալը, չնայենք արտաքինին Ու հագուստներին, այլ քննենք յուրաքանչյուրի խիղճն ու փնտրենք առաքինություն և ուրախություն։ Նախանձե՛նք Ղազարոսին, հարուստնե՛ր ու աղքատնե՛ր, քանզի նա համբերեց ոչ թե մեկ, երկու կան երեք, այլ բազում չարչարանքների՝ աղքատության, […]

Մինչև ե՞րբ պիտի երես դարձնես մեզանից, ով Տեր

Ողորմություններդ հավիտյա՜նս հավետ պիտի օրհնե՛մ, Տե՛ր, և ճշմարտությունդ իմ իսկ բերանով սերընդե՜- սերունդ պիտի պատգամեմ: Ինքդ ասացիր, թե՝ աշխարհը համայն, ըստ ողորմությա՛ն պիտի կառուցվի և երկինքն այդժամ պատրա՛ստ պիտ լինի ճշմարտությո՛ւնդ մատուցել նրան: Իմ ընտրյալների հետ Ե՛ս ուխտ դրեցի և երդվեցի Դավի՛թ ծառայիս. Թե պիտի Որդուդ հավիտյա՜նս հավետ կարգեմ Թագավոր և քո աթոռը վերակառուցե՛մ երկրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի