26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մնա Բարձրյալի ծածկոցի տակ. Աստված խոստանում է

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը, Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը` իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ։ Որովհետև նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, Նրա ճշմարտությունը ասպար է և զրահ։

Դու չես վախենա գիշերի զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը։ Այն ժանտախտից, որ խավարում շուռ է գալիս, սյն հարվածից, որ սատկեցնում է կես օրում։ Հազար հոգի քո կողմից կընկնեն, և տասն հազար՝ քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես, և ամբարիշտների հատուցումը կտեսնես։

Որովհետև Դու ես, Տեր, իմ հույսը: Դու Բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի եւ նեղություն չի մոտենա քո բնակարանին։ Որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում։ Նրանք ձեռների վրա կառնեն քեզ, որ քո ոտը քարի չդպցնես։ Առյուծների և իժերի վրա կգնաս, առյուծի կորյուններին և վիշապին ոտով կոխ կտաս։ Որովհետև նա ինձ ցանկացավ՝ և ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։

Նա կկանչի դեպի ինձ՝ և ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան։ Երկայն օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։

Սաղմոս 91

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ