03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քնելուց առաջ խորհենք այս մասին

Երանելի համարենք ո՛չ թե ճոխությամբ, այլ առաքինությամբ ապրողներին, և դժբախտ համարենք ոչ թե աղքատության, այլ մեղքերի մեջ ապրողներին։ Չնայենք այս կյանքին, այլ իմանանք հանդերձյալը, չնայենք արտաքինին Ու հագուստներին, այլ քննենք յուրաքանչյուրի խիղճն ու փնտրենք առաքինություն և ուրախություն։ Նախանձե՛նք Ղազարոսին, հարուստնե՛ր ու աղքատնե՛ր, քանզի նա համբերեց ոչ թե մեկ, երկու կան երեք, այլ բազում չարչարանքների՝ աղքատության, հիվանդության,միայնության, այդ աղետները կրեց մի տան մեջ, ուր կարող էր վերջ դրվել այդպիսի չարիքներին։

Համբերեց այս ամենին, տեսավ արհամարհանք այդպիսի փափկության մեջ վայելողներից և ոչ միայն այդպիսի փափկություն վայելողներից, այլ նաև պղծության մեջ ապրողներից և ոչ մի աղետ չկրողներից, չէր կարող տեսնել մեկ ուրիշ Ղազարոսի և ոչ էլ կարող էր իմաստասիրել հարության մասին։ Եվ ասված այս բոլոր տառապանքներից բացի, համբերեց նաև բազմության՝ իր թշվառության պատճառով իր մասին վատ կարծիքին և ոչ թե երկու կամ երեք օր, այլ իր ամբողջ կյանքում իրեն տեսավ այսպիսի թշվառ, իսկ հարուստին հակառակ վիճակում։ 

Ի՞նչ պատասխան պիտի ունենանք, եթե այնժամ, երբ նա այդպիսի արիությամբ համբերեց միաժամանակ բոլոր դժնդակություններին, մենք դրա կեսն անգամ չենք տանում։ Քանզի դու չես կարող, չես կարող ցույց տալ մեկ ուրիշի, ով այսքան և այսպիսի չարիքներ կրեց։ Դրա համար Քրիստոս նրան ի ցույց դրեց, որպեսզի մենք, ինչպիսի դժնդակություն էլ կրենք, նայելով այս թշվառի չափազանց մեծ աղետներին, բավականաչափ մխիթարություն ու սփոփանք ստանանք նրա իմաստասիրությունից ու համբերությունից, քանզի նա համայն տիեզերքում ներկայանում է իբրև ուսուցիչ բոլոր նրանց համար, ովքեր դժնդակ չարչարանքներ են կրում՝ բոլորին ընձեռելով նայել իրեն և հաղթել իր գերազանցող աղետներով։

Ուստիև այս ամենի համար մարդասեր Աստծուց գոհանալով՝ շահավետ պտուղներ քաղենք և օգտվենք այս պատմությունից, այն հաճախ հիշենք հավաքներում, տանը, հրապարակում, ամենուր և այս առակից վերցնենք ամբողջ հարստությունը, որպեսզի առանց տրտմության անցնենք այս կյանքի դժվարությունների միջով և հանդիպենք հանդերձյալ բարիքներին, որոնց թող արժանի լինենի մենք ամենքս շնորհներով և մարդասիրությամբ մեր Տիրոջ՝Հիսուս Քրիստոսի, Ում հետ Հորը և Սուրբ Հոգուն փառք հավիտյանս հավիտենից. ամեն։

Սուրբ Հովհան Ոսկեբերան -Ճառեր Բ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ