03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Երկնքի արժեչափերը շատ տարբեր են երկրի արժեչափերից

Ինձ հետ առանձին լինելու ավելի շատ ժամանակ տրամադրեք: Զորությունը և առողջությունը գալիս են այդ ժամերին և մեծ նպաստ բերում քո գործերի բարելավմանը և բարեկամական կապերին: Աղոթքին տրամադրած ժամերը հոգևոր աճի ու առաջընթացի ժամանակներն են: Կարճիր այդ ժամերը և կտեսնես, որ գործերով ծանրաբեռնված շատ ժամեր անօգուտ կանցնեն: Երկնքի արժեչափերը շատ տարբեր են երկրի արժեչափերից: Իմացիր, որ […]

Մնացինք ապշած… այ թե ինչ է անում ժողովրդի ձայնը

Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ (1905-1906 թթ.), երբ կաթողիկոսի Թիֆլիս գալու կարիքը կար, եւ առաջին պատգամավորության հրավերը մերժել էր, երկրորդ անգամ, Թումանյանին են ուղարկում էջմիածին, որ համոզի կաթողիկոսին եւ Թիֆլիս բերի: Իսկ թե այդ ինչպես էր հաջողվել Թումանյանին՝ պատմում է ինքը՝ բանաստեղծը: «Խրիմյանը մեծ ժողովրդականության էր վայելում, դա ոգեւորում էր նրան: Բաքվի ծանր օրերին՝ 1905-1906 թվերին, Թիֆլիսից […]

Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա

Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածներին ուղղված խոսքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նշել է, որ ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի ինքնաճանաչման, ինքնագիտակցության և որպես հայ ինքնահաստատման օր է: «Հայերի համար օրացույցի […]

Հրաժարվել հավաքական ինքնասպանությունից. հարկավոր է բռնել Աստծո ճանապարհը

Չեմ կարող այսօր չմտածել այն ԻՆՔՆԱ-ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին, որ հայ մարդիկ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործում են իրենք իրենց դեմ։ Որոշ պաշտոնական տվյալների համաձայն (իսկ պաշտոնական տվյալները, ինչպես բոլորը գիտեն, միշտ շատ ցածր են իրական թվերի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում ԱՄԵՆ ՏԱՐԻ կատարվում է 120.000 աբորտ (երևակայեցեք որքան է կատարվում Սփյուռքում, եթե հաշվի առնենք, որ […]

Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ

« Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ։ Օգնիր ինձ սովորել Քո ներկայության, խաղալ Քո ներկայության, ուրախանալ Քո ներկայության, հանգստանալ Քո ներկայության, որովհետև եթե մտածեի, որ Դու այնտեղ ես, Տեր, եթե ինքս ինձ բացեի Քո Սիրո դիմաց, որ նվիրվում է, այլևս երբեք միայնակ չէի լինի, այլևս երբեք չէի լինի տկար։ Չէի կարողանա այլևս, Քո դիմաց, […]

Խնդրում եմ աղոթեք ազգային համաձայնության համար

Ժողովուրդ այս ատելությունը մեզ հիվանդացնում է: Մարդիկ իրար ու պետության նկատմամբ ահավոր ատելությամբ են լցվել: Մեզ ապաքինվել է պետք: Մեզ ազգային համաձայնություն է պետք: Համաձայնության մեջ բոլոր հարցերը կարող ենք լուծել: Խնդրում եմ աղոթեք ազգային համաձայնության համար: Տեսնում է՞ք չարն ինչ կռիվ է տանում մեր ազգի համար: Երբեմն տպավրություն է, որ Տեր Հիսուսը երկու ձեռքով […]

Արթնացրու մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո կենդանի եւ հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։ Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս Երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից Ձեզ համար պատրաստված Արքայությունը»։  Տե՛ր, շնորհիր մեզ այդ […]

Երբ է Աստված օրհնում

Երբ դու խախաղ ես, ուրեմն Աստված օրհնել է քեզ: Ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում.  այդ վարձը դրամ չէ և ոչ էլ որևէ այլ նյութական բան։  Այդ վարձն Աստծո օրհնությունն է։ Իսկ Աստծո օրհնությունը մարդուն պարգևում է խաղաղություն, ուրախություն և երջանկություն։  Առանց Աստծո օրհնության մարդը չի կարող լինել երջանիկ։  «Օրհնել» նշանակում է […]

Ոչ ոք չլինի պոռնիկ, արվագետ, գող, սպանող, խռովարար …

…Ձեզանից ամենքդ ի բաց մերժեցեք անհավատությունը, արատավոր խիղճն ու թերահավատությունը: Սրբեցեք ձեզանից նախանձը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը, ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չարիքների արմատ արծաթասիրությունը, ագահությունը, այլև կանացի դյութանքներն ու կախարդիչ հրապույրները և ամեն տեսակի չարախոսությունները, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ սրբեցեք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայհոյիչ խոսքերը, որով միմյանց եք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի