Երկուշաբթիից սկսվում է Լուսավորչի Պահքը
Երկուշաբթիից սկսվում է Լուսավորչի Պահքը: 5 օր է և մեր եկեղեցին հորդորեց, որ բոլորս պահենք այս պահքը: Բոլոր պահքերը նույն կերպ են պահվում: Չենք ուտում կենդանական ծագման որևէ կերակուր: Մնացածն էլ ուտում ենք քիչ: Սովածություն պիտի զգա մարդը: Աղոթում ենք ավելի ու ավելի շատ: Փորձում տեսնել մեր սխալներն ու զղջալ դրանց համար, այլ ոչ թէ մեղադրել ուրիշներին: Ու փորձում ենք սիրել ու ավելի սիրել Քրիստոսին ու մարդկանց: Գոնե մի հատ Ավետարան կարդացեք, որ ճանաչեք ձեր Տիրոջն ու իմանաք ինքն ինչ է սովորեցրել: Եկեք միասին պահենք:
Արնեն Հարեյան