Քավ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ: Այդ խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար: Կարևորը մարդու թլփատված կամ անթլփատ լինելը չէ, այլ նոր արարած լինելը: Թող Աստծու խաղաղությունն ու ողորմությունը լինեն բոլոր նրանց հետ, որոնք ապրում են այս […]
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և ցավակցել նրան` մոր` Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանն իր խորին վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Արամ Ա Վեհափառ Հայրապետին, նշել, որ իր ընտանիքի հետ միասին աղոթում է մեծահարգ տիկին Լուսին Քեշիշյանի ազնիվ հոգու հանգստության և խաղաղության […]
Ինչպիսի վիշտ էլ քեզ պատահի, ինչ դժվարություն էլ ունենաս, ասա. «Ես այն կրում եմ հանուն Հիսուս Քրիստոսի»: Եվ քեզ համար ավելի հեշտ կլինի: Հիսուս Քրիստոսի անունը զորավոր է: Նրա ներքո բոլոր դժվարություններն անէանում են, դևերն անհետանում են: Քո սրտնեղությունը նույնպես հանդարտվում է, քո վհատությունն անցնում է: Սբ. Անտոն Օպտինացի
Մի տխրիր, որ Տերը թույլ է տվել քեզ հիվանդանալ: Հիշիր, որ Նա ավելի ծանր հիվանդություններ է թույլ տվել նրանց, ովքեր ավելի լավն են քեզանից… Սբ. Նիկոլայ արք. Վելիմիրովիչ
Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները: Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին: Մկրտությունից հետո […]
Հավերժի՛ Աստված եւ բոլորի՛ արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից, մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջեւ եւ աղաչում քեզ, իմ Տեր եւ Աստվա՛ծ, լուսավորի՛ր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մթքերս, բա՛ց արա զգայարանիս առագաստը գործելու եւ անպիտան ծառայիս ծագեցրո՛ւ քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որով պարփակում էիր անհուն […]
Եթե շարունակ մտային աղոթք ասենք, ու մեր միտքն աղոթքի մեջ լինի, ապա մարմնական խորհուրդները չի կարողանա մեզ վնասել: Բոլոր բառերից, որոնք դու գիտես, ընդամենը հինգ բառ. – Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր մեղավորիս, – կբերեն քեզ ապաշխարություն, սեր և փրկություն. «Եւ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետեւ երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի […]
Մի՛ վհատվիր: Կատարելության հասնելու համար շատ միջոցներ կա: Նույնիսկ ընկնելն է միջոց: Կանչի՛ր Ինձ. ընկնելու պահին մի՛ վախենա աղաղակելուց: Սակայն աղաղակդ թող ուղղված լինի միակ Բարեկամիդ: Հավատա ամենակարող ուժիս: Պետրոսին չբռնեցի՞, երբ քիչ էր մնում խեղդվեր ծովի ալիքների մեջ: Չե՞ս հավատում, որ ԵՍ ԱՎԵԼԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ, ՔԱՆ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ… ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ` ՕԾՅԱԼ ՓՐԿԻՉ