Այս ամենը մենք գիտենք, բայց չենք դադարում ինքներս մեզ խաբելուց
Արթնանանք քնից: Դադարենք ինքներս մեզ սին ու փուչ հույսերով խաբելուց: Թույլ չտանք այլևս խորամանկ թշնամուն մեզ ծաղրելու: Եվ թող երկար ապրելու հույսի խորամանկ միտքը չխաբի մեզ: Շատերը շատ բաներ ծրագրեցին, սակայն չապրեցին նույնիսկ մինչև առավոտ, այլ հանկարծակի մահվամբ խլվեցին, ինչպես թռչունը բազեի կողմից: Ոմանք երեկոյան առողջ քնելով՝ չարթնացան, ոմանք ճաշկերույթի մեջ ավանդեցին իրենց հոգին, ուրիշները […]





































