06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս ամենը մենք գիտենք, բայց չենք դադարում ինքներս մեզ խաբելուց

Արթնանանք քնից: Դադարենք ինքներս մեզ սին ու փուչ հույսերով խաբելուց: Թույլ չտանք այլևս խորամանկ թշնամուն մեզ ծաղրելու: Եվ թող երկար ապրելու հույսի խորամանկ միտքը չխաբի մեզ: Շատերը շատ բաներ ծրագրեցին, սակայն չապրեցին նույնիսկ մինչև առավոտ, այլ հանկարծակի մահվամբ խլվեցին, ինչպես թռչունը բազեի կողմից: Ոմանք երեկոյան առողջ քնելով՝ չարթնացան, ոմանք ճաշկերույթի մեջ ավանդեցին իրենց հոգին, ուրիշները զբոսանքի և զվարճության, ոմանք էլ բաղնիքում լողանալիս՝ մահանալով, այնտեղ գտան իրենց թաղման լվացումը, ուրիշները մահը գտան ամուսնության ժամանակ և հարսանեկան զգեստները դարձան մահվան զգեստներ, հարսանեկան ուրախությունը վերածվեց սգի:

Այս ամենը մենք գիտենք, բայց այնուամենայնիվ չենք դադարում ինքներս մեզ խաբելուց: Դրա համար էլ ոչ մի զիջում չենք գտնի մենք Աստծո մոտ, որովհետև ոչ թե անգիտությամբ, այլ իմանալով ենք տրվում խաբկանքներին: Աղաչում եմ ձեզ, դարձեք վերջապես ձեզ տրված ուսմունքի ոչ միայն լսողներ, այլև՝ կատարողներ: 

Եփրեմ Ասորի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ