14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Արդ, ի՞նչ է մնայուն, որ անցնող ժամանակի մէջ ձեռք բերել կարելի է

ՆՈՐ ՏԱՐԻ 2020 թվականը ծեծում է մեր դռները։ Ի՞նչ որ կարողացանք անել 2019-ին, անցավ պատմության գիրկը։ «Հեռո՞ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով… նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-23),- ասում է Պողոս Առաքյալը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյանցն […]

Ինչպես պահել Սուրբ ծննդյան պահքը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդին նախորդող մեկ շաբաթը պահքի շրջան է: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Ճիշտ է, ամանորյա ճոխ սեղանի ուտեստների գայթակղությանը դիմակայելը գրեթե անհնար է, սակայն պահք պահողները պետք է զերծ մնան սիրելի նրբաբլիթներ, խոզի ազդր, տոլմա և մսային ուտեստներ […]

Տարեմուտը՝ Քրիստոսի Հայտնությամբ

Քրիստոսի ծննդյամբ երկրի վրա նոր ժամանակ սկսվեց: Նույնիսկ մեր թվարկությունը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծննդից: Տարբեր ազգերի համար Տարեմուտը տարբեր օրեր են եղել: Ըստ հայկական օրացույցի՝ հայերի համար Տարեմուտը նշվում էր նավասարդի 1-ին: Այդ օրը Ք. ա. 2492թ.-ին Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում սպանեց բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին և իր բոլոր հետևորդներին: Եվ […]

Հունվարի մեկը այն օրն է, երբ

Հունվարի մեկը այն օրն է, երբ Աստված ասաց. -ԹՈՂ ԼԻՆԻ ԼՈՒՅՍ: ԵՎ ԼՈՒՅՍԸ ԵՂԱՎ: Իսկ թե ինչու ենք հունվարի մեկը որպես արարչագործության առաջին օր տեսնում, այդ ելնում ենք սկսած Աստծո Որդի Քրիստոսի Ծննդյան օրվա հենարանից: Առաքյալները Ղուկաս Ավետարանչի «Առաքելական կանոններում» վկայում են, թե. «Քրիստոսի ծննդյան օրը հունվար ամսի վեցերորդ օրն է»: Իսկ ինչպես Ծննդոց Գիրքն […]

Պայքար ճոխ սեղանների ու Սուրբ ծննդյան պահքի միջև (տեսանյութ)

Մեզ մոտ միշտ խնդիր է հակասությունը Ամանորի ճոխ սեղանների ու Սուրբ ծննդյան պահքի, բայց Սուրբ ծնունդն է տարվա սկիզբը, տարին պետք է սկսել Քրիստոսի ծննդյան խորհրդով. այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ըստ նրա՝ նախկինում նոր տարին միշտ սկսվել է պահքով: «Պահքը ոչ թե հակասում է նոր տարվա […]

Աստղագուշակը անեծք է բերում տուն

«Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս: Դու քեզ համար կուռքեր չշինես ոչ վերևում՝ երկնքում, ոչ ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի տակի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ: Դրանց երկրպագություն չանես ու դրանք չպաշտես, որովհետև Ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար հատուցում եմ որդիներին, ինձ ատողների միչև երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելից […]

Տասը կույսերը

Այսօր մտաբերենք տաս կույսերի առակը և հոգանք մեր լապտերների մեջ միշտ յուղ ունենալու մասին, ի մտի ունենալով դարձյալ Մարիամ Աստվածածնին իր իմաստությամբ, խոնորհությամբ, խորագիտությամբ, և կատարյալ օրինակով: Այսօր մտածենք մի տարբերության մասին, որ կա մեզանում ցավ ի սիրտ: Ջանանք վերացնել տարբերությունը մեր մեջ: Հոգևո՞ր քրիստոնյա ենք մենք, թե՞ մարմնավոր քրիստոնյա… Ճշմարիտ և հոգևոր քրիստոնյայի պարտականությունը` […]

Հետեւիր ինձ

Այս երրորդ անգամ էր, որ Հիսուսը երևաց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։ Երբ նրանք կերան, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. -Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից ավելի։ -Այո՛, Տե՛ր,- պատասխանեց նա,- դու գիտես, որ սիրում եմ քեզ։ -Արածեցրո՛ւ իմ գառներին,- ասաց Հիսուսը նրան։ Նա դարձյալ հարցրեց. -Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ -Այո՛, Տե՛ր,- պատասխանեց […]

2020 թվականի եկեղեցական տոներն ու հիշատակության օրերը

  Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 2020 թվականի եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի: Ս. ԾՆՈՒՆԴ Անվանակոչություն Ծնունդ Ս. Հովհաննես Կարապետի Բարեկենդան Առաջավորաց պահքի Ս. Սարգիս ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ Ս. Ղևոնդյանց տոն Ս. Վարդանանց տոն Բուն Բարեկենդան      Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ Ծաղկազարդ Բռնադատված եկեղեցականների հիշատակի օր Ավետում Ս. ԶԱՏԻԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի