Սուրբ Ծնունդը կերակուրներն ու նվերները չեն, այլ սերը /տեսանյութ/

Այսօր՝ հունվարի 5-ին, աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ նշում են Սուրբ ծնունդը։ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարից մարդկանց իր խոսքն է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Այս է պատճառը, որ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի […]
ՆՈՐ ՏԱՐԻ 2020 թվականը ծեծում է մեր դռները։ Ի՞նչ որ կարողացանք անել 2019-ին, անցավ պատմության գիրկը։ «Հեռո՞ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով… նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-23),- ասում է Պողոս Առաքյալը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյանցն […]
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդին նախորդող մեկ շաբաթը պահքի շրջան է: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Ճիշտ է, ամանորյա ճոխ սեղանի ուտեստների գայթակղությանը դիմակայելը գրեթե անհնար է, սակայն պահք պահողները պետք է զերծ մնան սիրելի նրբաբլիթներ, խոզի ազդր, տոլմա և մսային ուտեստներ […]
Քրիստոսի ծննդյամբ երկրի վրա նոր ժամանակ սկսվեց: Նույնիսկ մեր թվարկությունը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծննդից: Տարբեր ազգերի համար Տարեմուտը տարբեր օրեր են եղել: Ըստ հայկական օրացույցի՝ հայերի համար Տարեմուտը նշվում էր նավասարդի 1-ին: Այդ օրը Ք. ա. 2492թ.-ին Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում սպանեց բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին և իր բոլոր հետևորդներին: Եվ […]
Հունվարի մեկը այն օրն է, երբ Աստված ասաց. -ԹՈՂ ԼԻՆԻ ԼՈՒՅՍ: ԵՎ ԼՈՒՅՍԸ ԵՂԱՎ: Իսկ թե ինչու ենք հունվարի մեկը որպես արարչագործության առաջին օր տեսնում, այդ ելնում ենք սկսած Աստծո Որդի Քրիստոսի Ծննդյան օրվա հենարանից: Առաքյալները Ղուկաս Ավետարանչի «Առաքելական կանոններում» վկայում են, թե. «Քրիստոսի ծննդյան օրը հունվար ամսի վեցերորդ օրն է»: Իսկ ինչպես Ծննդոց Գիրքն […]
Մեզ մոտ միշտ խնդիր է հակասությունը Ամանորի ճոխ սեղանների ու Սուրբ ծննդյան պահքի, բայց Սուրբ ծնունդն է տարվա սկիզբը, տարին պետք է սկսել Քրիստոսի ծննդյան խորհրդով. այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ըստ նրա՝ նախկինում նոր տարին միշտ սկսվել է պահքով: «Պահքը ոչ թե հակասում է նոր տարվա […]
«Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս: Դու քեզ համար կուռքեր չշինես ոչ վերևում՝ երկնքում, ոչ ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի տակի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ: Դրանց երկրպագություն չանես ու դրանք չպաշտես, որովհետև Ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար հատուցում եմ որդիներին, ինձ ատողների միչև երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելից […]
Այսօր մտաբերենք տաս կույսերի առակը և հոգանք մեր լապտերների մեջ միշտ յուղ ունենալու մասին, ի մտի ունենալով դարձյալ Մարիամ Աստվածածնին իր իմաստությամբ, խոնորհությամբ, խորագիտությամբ, և կատարյալ օրինակով: Այսօր մտածենք մի տարբերության մասին, որ կա մեզանում ցավ ի սիրտ: Ջանանք վերացնել տարբերությունը մեր մեջ: Հոգևո՞ր քրիստոնյա ենք մենք, թե՞ մարմնավոր քրիստոնյա… Ճշմարիտ և հոգևոր քրիստոնյայի պարտականությունը` […]