Ես կհավատամ իմ Տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսին. Սահակ Պատրիարքի Գահակալության Քարոզը /տեսանյութ/
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին: Այսօր մարդաշատ էր Արցախի առաջնորդարանը: Ավելի վաղ արած հայտարարությանը հավատարիմ՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը հանդիպման է հրավիրել առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած քաղաքական ուժերին և նախագահի պաշտոնի հավանական հավակնորդներին: Արցախի հոգևոր առաջնորդը, նախորդ ամիսների անցուդարձի հաշվարկով և առաջիկա շրջանում դրանց […]
Աստվածաշնչյան Սաղմոսարան ՍԱՂՄՈՍ ԺԸ (18) Երկինքները Աստծո փա՛ռքն են պատմում մեզ, իսկ Նրա Ձեռքի արարածները ա՛յն հաստատության մասին են խոսում, որ Նա՛ ստեղծեց: Ցերեկը ահա ցերեկվա վրա խոսք է բխեցնում, գիշերն իր հերթին՝ գիշերվա վրա մեզ ցույց է տալիս մի նո՛ր գիտություն: Եվ խոսքեր չկա՛ն և չկա՛ն բառեր, որոնց միջից, որ չլսվի նրանց ձայնը ամեն […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով և նշել, որ «Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն […]
Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է […]
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից: Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, […]
Եսայի 9, 2-3.6-7 Ժողովուրդը, որն ընթանում էր խավարի միջով, տեսավ մեծ լույս. ձեր համար էլ, որ բնակվում եք աշխարհում և մահվան ստվերների մեջ, լույս պիտի ծագի։ Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախությանը, ուրախանալու է քո առաջ, ինչպես հնձի ժամանակ են ուրախանում և կամ ավարը բաժանելիս, որովհետև վերացավ այն մեծ լուծը, որ նրանց վրա […]
Այսօր՝ հունվարի 5-ին, աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ նշում են Սուրբ ծնունդը։ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարից մարդկանց իր խոսքն է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Այս է պատճառը, որ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի […]






























