29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շնորհակալության զորությունը

Մարդը սովորաբար շնորհակալություն է հայտնում իր նմանից, երբ մի բան է ստանում, լինի նյութական, թե այլ ոլորտում, բայց քչերն են շնորհակալություն հայտնում Աստծուն, Ով ամեն բան ու ամեն ժամ է շնորհում համայն մարդկությունը. սկսած առավոտյան լուսից ու ստացած կյանքից¸ ապա մնացած բարիքները. երեխաներ, հաց, հագուստ և այլն։ Հիմա մի դրվագ կարդացեք Ավետարանից. «Հիսուսը վերցրեց յոթ հացը և ձկները, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, նրանք էլ բաժանեցին ժողովրդին»։

Խոսքը գնում էր յոթ հացով ու մի քանի մանր ձկներւվ 4000 հազարից ավելի մարդ կերակրելու հրաշքին, որ մարդկային մտքից վեր էր, բայց Աստծո մոտ անհնարին բան չկա, եթե ամեն բան սկսվում է շնորհակալությամբ արդեն եղածի համար։ Սա բանալին է մնացած բարիքների, եթե մարդը շնորհակալությամբ է լցված արդեն եղածի համար։ Հովհաննես Ոսկեբերանն ասում է. «Եթե դու արդեն եղածի համար շնորհակալություն չես հայտնում ամեն բարիքների ակն ու աղբյուր Աստծուն, ապա այն շուտով կնվազի մինչև աղքության հասնես, որ գնահատես մինչ այդ ունեցածդ»։

Մեր ամենօրյա քրիստոնեական փոքրիկ աղոթագրքույկում նույնպես կա այս կարճ աղոթք կերակուր ուտելուց առաջ և հետո, որ խորհուրդ կտամ աղոթել Աստծուն հավատացող յուրաքանչյուր անձին. «Աստծո օրհնությամբ և խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրները¸ որոնք տրված են մեզ Տիրոջից. օրհնյա՜լ է Տերն Իր պարգևներով. ամեն»։ Իսկ ճաշակելուց հետո ասեք.

«Փա՜ռք տիեզերքը կերակրող մեր Աստծուն¸ որ մեզ կերակրեց ու լիացրեց։ Թող այս սեղանի լիությունը միշտ անսպառ ու անպակաս լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությամբ. ամեն»։

Հիմա մի վկայություն կարդացեք այս մասին. երեք ընկերներով գործի բերումով գնացել էինք Արմավիր։ Մեզանից մեկի վաղեմի ընկերոջը հանդիպեցինք, ով բոլորիս հրավիրեց իր սեփական տուն ու մի լավ պատիվ տվեց բոլորիս. խորովածով, իր մառանի կարասի գինով և այգու թարմ մրգերով։ Մի խոսքով¸ հայկական առատաձեռնությամբ հյուրասիրություն էր։ Բոլորս էլ գոհ էինք¸ քանի որ ուրախ ժամանակ անցավ։ Իսկ երբ եկավ վերջին բաժակով մաղթանքի պահը, երկու ընկերներս շնորհակալ եղան ու տանտիրոջ կենացը խմեցին, իսկ երբ իմ հերթը հասավ¸ ես բաժակը վերցրեցի ու նախ Աստծուն փառք ու գոհություն տվեցի այս ամենի բարիքների համար, իսկ տանտիրոջն էլ իմ շնորհակալությունը հայտնեցի հյուրասիրության տ՚համար, ու էլ ավելի առատ բերք ու բարիք մաղթեցի։ Կենացից հետո զգացի, որ տանտերը նեղսրտվեց, իսկ երբ հարցրեցի պատճառը, նա պատասխանեց. «Չհասկացա ախպեր ջան, ես ձեզ ի սրտե հյուրասիրեմ, իսկ դու դրա համար Աստծուն ես փառք տալի՞ս, ոնց հասկանանք»։

Ես էլ իմ հերթին նեղսրտվեցի, որ նա աթեիստական դաստիարակություն ստանալով (խոսքը դեռ կոմունիստական ժամանակների մասին էր), չհասկացավ կենացիս իմաստը¸ ու բացատրեցի այսպես. «Ընկեր ջան, ես այս ամենի համար նախ փառք տվեցի Աստծուն, Ով քեզ տուն, տեղ, բերք ու բարիք, նաև առողջություն է պարգևել, որ այս ամենը ունենաս, ու դեռ մեզ էլ հյուրասիրես, իսկ քեզ էլ շնորհակալություն հայտնեցի, որ դու հայավարի առատ հյուրասիրեցիր ունեցածդ բարիքներից, ու մաղթեցի որ քեզ էլ ավելի բերք ու բարիք պարգևի Աստված։ Նա մի պահ կարծես քարկապ ընկավ հենց նոր լսածի, ու քիչ անց զղջման տոնով ապատասխանեց.

«Շատ ճիշտ ես ախպեր ջան, հեչ չէի մտածել էդ մասին, որ այս ամեն բարիքները շնորհողը Աստված է, որ արև ու անձրև է տալիս հողին, ու սրանից հետո ես էլ նախ փառք կտամ Նրան Իր տվածների համար, որովհետև ինձ շատ բարեկամներ ունեմ, որ աղքատության մեջ են ապրում, բայց ես մինչև հիմա անշնորհակալ զավակի նման եմ եղել Աստծո հանդեպ։ Քեզանից էլ եմ ես գոհ, որ էսօր ինձ հասկացրիր էս կարևոր բանի մասին։ Երբ մյուս անգամ գաք մեր կողմերը, աչքիս վրա տեղ ունեք. համեցեք, կգաք ու Աստծո տված բարիքներից մի կտոր հաց կկիսենք իրար հետ ու Իրեն էլ փառք կտանք այդ ամենի համար»։ 

Մերուժան Բաբաջանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ