23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պայքար ճոխ սեղանների ու Սուրբ ծննդյան պահքի միջև (տեսանյութ)

Մեզ մոտ միշտ խնդիր է հակասությունը Ամանորի ճոխ սեղանների ու Սուրբ ծննդյան պահքի, բայց Սուրբ ծնունդն է տարվա սկիզբը, տարին պետք է սկսել Քրիստոսի ծննդյան խորհրդով. այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ըստ նրա՝ նախկինում նոր տարին միշտ սկսվել է պահքով:

«Պահքը ոչ թե հակասում է նոր տարվա ուրախությանը, այն լինում է հոգևոր, հոգևոր ուրախությունը մնայուն արժեք է, հետևաբար Քրիստոստի ծնունդը որպես տարվա առաջին տաղավար տոն եկեղեցին մեծ շուքով է նշում»,-նկատեց նա:

Տեր հայրը հավելեց, որ արգելված է հունվարի 6-ին գերեզման գնալ, ինչպես և մյուս տաղավոր տոներին: «Գերեզմաններ գնում են մեռելոցին, այդ դեպքում՝ հունվարի 7-ին: Սխալ պատկերացում կա, որ նոր ննջեցյալներին պետք է գնալ հունվարի 6-ին, բայց բոլոր ննջեցյալների համար հունվարի 7-ն է, դա սնոտիապաշտություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ