23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տասը կույսերը

Այսօր մտաբերենք տաս կույսերի առակը և հոգանք մեր լապտերների մեջ միշտ յուղ ունենալու մասին, ի մտի ունենալով դարձյալ Մարիամ Աստվածածնին իր իմաստությամբ, խոնորհությամբ, խորագիտությամբ, և կատարյալ օրինակով: Այսօր մտածենք մի տարբերության մասին, որ կա մեզանում ցավ ի սիրտ: Ջանանք վերացնել տարբերությունը մեր մեջ:
Հոգևո՞ր քրիստոնյա ենք մենք, թե՞ մարմնավոր քրիստոնյա…
Ճշմարիտ և հոգևոր քրիստոնյայի պարտականությունը` Ամանորի և Սուրբ 
Ծննդյան տոներին նախապատրաստվելիս…

1.Տարվա անաչառ հաշվետվության Աստծո և սեփական անձի առջև.
2. Հաշտության ուղերձներ մերձավորների, ընկերների, բարեկամների 
և բոլոր նրանց, որոնց նեղացրել ենք ողջ տարվա ընթացքում:
3. Դեկտեմբերի 30 -ից Սուրբ Ծննդյան պահքի մուտք, մինչև Հունվարի 5- ի երեկոյան Ճրագալույցի Պատարագ:
4. Դեկտեմբերի 31-ի գիշերը դիմավորել Նոր Տարին մոտակա եկեղեցում, մտովի հիշել այն հաշվետվությունը, որ արդեն պատրաստել ենք, ներկայացնել Աստծուն` աղոթքի միջոցով ներում հայցել Տիրոջից բացթողումների համար, խոստանալ Նոր Տարում հնարավորինս զերծ մնալ նշված սխալներից, մեղքերից ու բացթողումներից, օրհնություն ստանալ եկեղեցում ընդհանրական աղոթքի ժամանակ և վերադառնալ տուն, բերելով եկեղեցուց խաղաղությունը տարվա հենց առաջին օրից սկսյալ:
5. Ընտանիքի անդամներով Տերունական աղոթքի, և սեղանի աղոթքից հետո ճաշակել պահոց կերակուրներից, շնորհավորել միմյանց, Նոր Տարվա առիթով, անկեղծանալ միմյանց նկատմամբ թերացումների հարցում:
6. Հունվարի 1- ին մասնակցել 2018թ առաջին Տոնական Պատարագին և ստանալ առաջին Սուրբ Հաղորդությունը: Հիմա մենք տեսնում ենք, որ հոգևոր քրիստոնյանի պարտականությունները տարբեր են մարմնավոր քրիստոնյայի պարտականություններից: Թողնում եմ ձեր դատին` Քրիստո՞ս կծնվի մեր սրտում, թե՞ դարձյալ աշխարհի կերուխումը և ճոխ սեղանը կմնա մեր սրտում ու մտքում: Ամենքս գիտենք մեր սրտում, իսկ Տերը գիտե բոլորի սրտերը…

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ