Ուրանալ անձը և վերցնել խաչը /տեսանյութ/
– Հա՛յր, սուրբ Հովհաննես Սանդուղքն ասում է, որ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: – Այդպես էլ կա: Երբ մարդը ճիշտ է աղոթում, այնժամ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: Հոգևորապես առողջ մարդըը, եթե աղոթքը սկսելիս զգա, որ սիրտը քարացել է, կսկսի դրա պատճառը փնտրել, որպեսզի վերացնի: «Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում,- կհարցնի իրեն:- Միգուցե դատե՞լ եմ […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: «Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի […]
Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, Նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրէի տապից։ Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից. վեհացնում է հոգին, լուսավորում աչքը, մարդկանց տալիս է բժշկություն, օրհնություն և կյանք։ Սիրաք 30:18,19
Ազգային ներկայացուցչական ժողովը դեկտեմբերի 11-ին ընտրեց Պոլսի հայոց պատրիարք։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո Պոլսի հայ համայնքը երկարատեւ ինտրիգներից հետո վերջապես պատրիարք ունեցավ։ Պոլսո 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Հիշեցնենք, պատրիարքի ընտրությունների չափանիշները թուրքական իշխանությունները սահմանել էին այնպես, որ մասնակցելու հնարավորություն ունեին միայն Թուրքիայում գործող եպիսկոպոսները։ Ըստ այդմ՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար երկու […]
Շատ ուրախ եմ, որ Պոլսո մեջ 12 տարվա դադարից հետո, նոր Պատրիարք ընտրվեց: Սրտանց շնորհավորում եմ նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանին: 1995 թվականից ճանաչում եմ Սահակ սրբազանին ու մեզանից շատերն են լսել Քրիստոսի Խոսքն իրենից ու աճել հավատքի մեջ իր քարոզներով: Փառք եմ տալիս Աստծուն, որ մեր ազգի մեջ բարձրացնում է Քրիստոսասեր առաջնորդներ: Հիշու՞մ էք, երկու […]
«Խոստովանությունը մարդու համար գեղեցկություն է եւ զարդ: Խոստովանությունն անթառամ պսակ է: Խոստովանողը հրեշատակի նման է դառնում եւ միավորվում Սուրբ Հոգու հետ: Ով խոստովանեց՝ արդարացավ, ինչպես Քրիստոսն ասաց.«Նա իմ մեջ կբնակվի եւ Ես նրա մեջ»: Ով խոսոտվանում է, հավիտյանս կմնա կենդանի: Ով խոստովանում է, դատապարտության դատաստան չի տեսնի: Ով խոստովանում է, անանց հուրը նրանց չի այրի: […]
Այսօր ընթանում է Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը: Պատրիարքի ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Չնայած նրան, որ ընտրությունը դեռևս ընթացքի մեջ է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ընդունելով պարտությունը, իր Facebook-ի էջում շնորհավորել և բարեմաղթանք է հղել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Աթեշյանը մասնավորապես գրել է. «Շնորհավորական Ազգային պատգամավորական ժողովն այսօր ընտրում է […]
Պարզ հավատացյա՞լ ես. դու ամենաբախտավորն ես: Ոչ մեկի կյանքը քոնի նման հարուստ չէ, և ոչ մեկին վիճակված չէ հավաքել անդնդի չքնաղ ծաղիկները, որ դու կարող ես հավաքել այս կյանքի ընթացքում: Միայն թե մենակ, առանց հովվի մի քայլիր: Քայլիր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը`անթիվ, անհամար: Դու բախտավոր ես, որովհետև Քրիստոս […]






























