Առաջին եւ միակ հույսը
Լսե՞լ էք, որ մարդիկ ասում են, վերջին հույսս Աստված է: Սիրելի մարդիկ, այս տեսակի հույսը երբեք չի արդարացնի ձեզ: Աստված ոչ թէ պետք է վերջին հույսը լինի, այլ առաջին ու միակ: Արմեն Հարեյան
Լսե՞լ էք, որ մարդիկ ասում են, վերջին հույսս Աստված է: Սիրելի մարդիկ, այս տեսակի հույսը երբեք չի արդարացնի ձեզ: Աստված ոչ թէ պետք է վերջին հույսը լինի, այլ առաջին ու միակ: Արմեն Հարեյան
Ինչպես բնակարաններդ են զորությամբ լցված և սիրելի, նույնպես իմ հոգին գավիթներումդ է լինել փափագում: Կենդանի Աստծուդ առջևում ահա ցնծո՛ւմ է սիրտն իմ, մարմի՛նն իմ նաև: Քանզի ճնճղուկը իր տո՛ւնն է գտնում, տատրակն իր բո՛ւյնը, որտեղ որ իրենց ձագերն են հանում: Եվ սեղա՛նն է Քո զորությունների իմ բույնը միակ, ով Դու ի’մ Աստված և Թագավո՛ր իմ: […]
«Հիսուսի բարդույթ» արտահայտություն, նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում, դա ի՞նչ է նշանակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում բդեշխի բարդույթ, սակայն դա պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով: Դիտարկմանը՝ վարչապետը նկատի է ունեցել, որ […]
Հիսուս ասում է. -Ո՞վ է հավատարիմ և իմաստուն տնտեսը: Նա է, որին իր տերը վերակացու է կարգում իր ծառաների վրա, որպեսզի ճիշտ ժամանակին նրանց կերակուրի բաժինը տա: Երանի այն ծառային, որի տերը երբ գա, նրան կգտնի իր պաշտոնը լավ կատարած: Հաստատապես ասում եմ ձեզ, տերն այդ ծառային վերակացու պիտի կարգի իր ամբողջ ունեցվածքի վրա: Սակայն […]
Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին: Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից […]
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ […]
Երբ մեղքը շատանում է, ապա անարգանքը ավելանում է ազգի մեջ: «Ես փառաւորելու եմ ինձ փառաւորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ» (Ա.Թգ 2:30), ասում է Տերը: Մենք պետք է այս բաները շատ լրջությամբ ընդունենք: Եթե մարդը արհամարհի Աստծուն, ապա նա անարգանքի ու ամոթի սյունին կգամվի: Քրիստոսն ասաց. «երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքերը […]
Ճիշտ է ասված` ոմանք ծնվում են մեծ, ոմանք հասնում են մեծության, ոմանց տրվում է մեծություն: Վազգեն Ա կաթողիկոսը ծնվել էր մեծ, մնաց մեծություն եւ անցավ անմահների շարքը: 1990 թվականն էր: Հանդիպում էր Վազգեն Ա կաթողիկոսի հետ, որը խոստացել էր խոսք ասել «Հոգեզարթնում» հեռուստատեսային հոգեւոր նոր ֆիլմի մասին:Վեհափառ հայրապետը իրեն հատուկ գեղեցիկ ժպիտով ընդունում է հյուրերին […]
– Հա՛յր, լավագո՛ւյնս կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները – Հայոց իշխանություններին խոնարհեցնե՛ս թագավորների Թագավորի՝ Կենդանի Քրիստոսի առաջ, չխոնարհվողներին՝ փոխես – Ի շահ մեր ազգի հոգեւոր փրկության և բոլոր տեսակի ախտերից ու խավարամտություններից ազատմա՛ն ծառայեցնես արժանավոր քահանաներին, բարի մշակ-մտավորականներին, իշխանության վեր բարձրացածներին, ամենքին միաբանելով Աստծո Բանով, ապրեն ըստ Քո Կամքի միմյանց սիրելով ու փոխօգնությամբ – Աստծո […]
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը թվիթերյան իր էջում նշել է՝ «որեւէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։ Նա գրել է. «Որեւէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։ Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջեւ. կացություն, որ կդառնա հղի աննախատեսելի վտանգներով»:
























