05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հիսուսի բարդույթ» արտահայտություն առաջին անգամ եմ լսում, դա ի՞նչ է նշանակում. Տեր Եսային՝ վարչապետի արտահայտության մասին

«Հիսուսի բարդույթ» արտահայտություն, նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում, դա ի՞նչ է նշանակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում բդեշխի բարդույթ, սակայն դա պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով:

Դիտարկմանը՝ վարչապետը նկատի է ունեցել, որ պաշտոնյաները պետք է լինի Հիսուսի նման և՛ ծառա, և՛ տեր, Տեր Եսային ասաց. «Բայց դա բարդույթ չէ»:

Ինչ վերաբերում է քաղաքական ելույթներում Հիսուսի անունն օգտագործելուն, նա ասաց, որ եթե կոռեկտ է, եթե տեղին է՝ ինչո՞ւ չէ: «Հիսուսի ուսմունքը, Քրիստոնեությունը բոլորի համար է՝ և՛ պետական գործիչների, և՛ հասարակ մարդկանց: Մարդը միշտ էլ, եթե հավատում է Հիսուսին, կարող է նաև Քրիստոսի պատգամները մեջբերել, օգտագործել հավուր պատշաճի: Այնպես չէ, որ ավետարանը գաղտնի գիրք է և ինչ-որ մի խավի սեփականությունն է, այն բոլորինն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Միլանում վարչապետի կողմից իրեն Հիսուսի հետ համեմատելուն, նա ասաց. «Որքան հիշում եմ՝ նա ասում էր՝ ես Հիսուսի պես սեր եմ քարոզում, հիմա եկեղեցին է այդ պատգամը քարոզում: Ուրիշ հարց է, թե ինչ է իր ասածի բովանդակությունը: Բոլորս ենք փորձում նմանվել Հիսուսին, այլ ոչ թե համեմատվել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ