Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա Սահակ Պատիրարքին ու մեր բոլոր եկեղեցական ու աշխարհիկ առաջնորդներին
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/12/80058775_3506524122691903_6571960361346400256_n.jpg)
Շատ ուրախ եմ, որ Պոլսո մեջ 12 տարվա դադարից հետո, նոր Պատրիարք ընտրվեց: Սրտանց շնորհավորում եմ նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանին: 1995 թվականից ճանաչում եմ Սահակ սրբազանին ու մեզանից շատերն են լսել Քրիստոսի Խոսքն իրենից ու աճել հավատքի մեջ իր քարոզներով: Փառք եմ տալիս Աստծուն, որ մեր ազգի մեջ բարձրացնում է Քրիստոսասեր առաջնորդներ: Հիշու՞մ էք, երկու տարի առաջ մեծ խմբով աղոթում ու պահք էինք պահում, որ Աստված մեր ազգի մեջ ավելացնի Քրիստոսին նվիրված առաջնորդներ: Փառք Աստուծո: Հավատում եմ, որ Տերը դեռ նոր Քրիստոսին-նվիրայլ առաջնորդներ է բարձրացնելու մեր ազգի մեջ: Սիրելի Sahak Mashalian, թող Աստված ավելացնի ձեր շնորհները ու օգնի ձեզ այս առաքելության մեջ: Սիրելի ընկերներ, դուք էլ աղոթեք մեր նորընտիր Պատրիարքի համար ու մեր բոլոր հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների համար: «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա Սահակ Պատիրարքին ու մեր բոլոր եկեղեցական ու աշխարհիկ առաջնորդներին: Ամրացրու նրանց Քո մեջ ու զորացրու այն առաքելության մեջ, որի համար կոչել ես նրանց»:
Արմեն Հարեյան