Հարատեւ աղոթեք /Տեսանյութ/

Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը: – Տալը: Ո՞րն է ամենալավ ունակությունը: – Ներելը: Ո՞րն է ամենադժվար ունակությունը: – Լռելը: Ո՞րն է ամենակարևոր ունակությունը: – Հարցնելը: Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը: – Լսելը: Ո՞րն է ամենատհաճ սովորությունը: – Խառնակչությունը: Ո՞րն է ամենավնասակար սովորությունը: – Շատախոսությունը: Ո՞վ է ամենաուժեղ մարդը: – Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը: Ո՞վ է […]
«Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8): Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Այս հարցը Տեր Հիսուս Քրիստոս տալիս է «Անիրավ դատավորի և այրի կնոջ» առակը պատմելուց անմիջապես հետո: Նախքան առակը շարադրելը, Ղուկաս ավետարանիչը պարզաբանում է առակի իմաստը՝ ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ: Եվ վերջում Քրիստոս այս ասես զգուշացնող հարցադրումն անելով՝ ակնարկում է, որ դժվար թե հավատ գտնի […]
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» (Ես. 61.1-2) Ինչո՞ւ է բժշկությունը տրվում սրտով բեկյալներին, տեսողությունը̀ կույրերին, ազատությունը̀ գերիներին… Ինչո՞ւ է Աստծո ներկայության օրհնությունը տրվում հատկապես տառապյալներին: Ինչո՞ւ պետք է ես տառապեմ, […]
Պահքի այս շրջանում շատ ենք խորհում մեր մեղքերի մասին: Ինչո՞ւ ենք գործում մեղքեր և ինչպե՞ս ենք հատուցում դրանց համար: Կյանքը մեզ սովորեցնում է, որ ինչ էլ որ անենք, միևնույն է, կրելու ենք դրա հետևանքները, երբ էլ որ լինի: Հաճախ նման դեպքերի ականատես լինելով՝ ասում ենք, թե Աստված պատժեց: Սակայն արդեն բազմիցս խոսել ենք այն մասին, […]
Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»: Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18.21-22) Մենք նույնիսկ մեկ հոգու ենք դժվարանում ներել, իսկ Քրիստոս պատվիրում է ներել միշտ: Տերը մեզ առաջարկում է անել անհանրինը: Եթե […]
Երբ խնդրածդ չես ստանում՝ սպասի՛ր: Երբ փնտրածդ չես գտնում՝ սպասի՛ր: Երբ կամեցածդ չի լինում՝ սպասի՛ր: Երբ մարդիկ ոտքի են ելնում քո դեմ կռվելու՝ դու աղոթի՛ր և սպասի՛ր: Վստահությամբ սպասիր, հավատալով, որ Աստված ճիշտ բանը՝ ճիշտ ժամանակին պիտի անի: Սպասելը՝ Աստծուն վստահել է նշանակում: Նա, որ սպասել չգիտի՝ բնավ չպիտի վայելի Աստծո օրհնությունները, քանզի Աստված ոչինչ […]
Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց (Մատթեոս 6.12)
ԻԴ օր Մեծի պահոց: Միջինք Մտորումներ Միջինքի օրը: Պահքը կես եղավ. Անկեղծ եղիր քեզ հետ…երբ տրտնջում ու բողոքում ես կյանքից, հիշի՛ր… Մկրտվելիս խոստացար հրաժարվելով հրաժարվել չարից: Հրաժարվեցի՞ր: Ո՛չ: Պատարագի ժամանակ Աստծուց ներողություն խնդրեցիր քո գործած կամա և ակամա մեղքերի համար: Ազատվեցի՞ր այդ մեղքերից: Ո՛չ: Մեղքերի ընդհանրական խոստովանության ժամանակ ծնկաչոք ներողություն խնդրեցիր, […]
ՄԵԾ ՊԱՀՔԻ ընթացքում և առհասարակ պետք է հեռու մնալ ՀԱՅՀՈՅԱՆՔԻՑ և ՀԱՅՀՈՅԵԼՈՒՑ: Ս. Գրքի համաձայն` Հիսուս Քրիստոս իր երկրային կյանքի ընթացքում բազմիցս անտեղի հանդիմանվում էր փարիսեցիների կողմից նախնիների ավանդությունը չպահելու և օրենքը խախտելու համար: Վերջիններս այնքան էին գերի դարձել օրենքի տառին, որ մոռացել էին դրա բուն նշանակությունը: Փարիսեցիներն այդպիսի քայլերով ամեն կերպ ցանկանում էին ժողովրդին […]