Տեր Հիսուսը մեզ պատմեց 9 նշանների մասին, իսկ 10րդն իր Գալուստն է
Այս Կիրակին կոչվում է Գալստյան Կիրակի: Տեր Հիսուսը մեզ պատմեց 9 նշանների մասին, իսկ 10րդն իր Գալուստն է:
1. Կեղծ Քրիստոսներ են գալու իր անունով ու մոլորեցնելու են շատերին:
2. Լսելու էք պատերազմների լուրեր, չխռովվեք:
3. Պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր:
4. Քրիստոնյաներին պետք է նեղության պիտի մատնեն ու սպանեն, Քրիստոսի անվան համար ազգերից պիտի ատվեն:
5. Անօրինության շատանալու պատճառով շատերի սերը պիտի ցամաքի:
6. Արքայության Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում:
7. Պետ է լինի սարսափելի սրբապղծություն, որի մասին գրված է Դանիելի Մարգարեության մեջ:
8. Այնպիսի մեծ նեղություն է լինելու, որպեսզին չի եղել երևէ:
9. Արևը պիտի խավարի, լուսինը լույս չի տա, աստղերը պիտի ընկնեն ու երկնքի զորությունները շարժվեն:
10 Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպեի վրայով (Հղ. Ավետարան ըստ Մաթևոսի 24):
——————–
Այս նշաններն ավելի շատ հարցեր են առաջացնում քան պատասխաններ: Հաջորդ ուղիղ եթերը գալ շաբաթ այս մասին կլինի: Տեր Հիսուսն ուզում է, որ մենք իմանանք մեր Ժամանակի Նշանները: Ու զգույշ լինենք, պատրաստ լինենք: Մեղք չգործեք: Աստծուն ու իրար սիրենք: Պատվիրանները պահենք: Նայեք մեր ժամանակի նշաններին:
Արմեն Հարեյան