15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Տնտեսի կիրակի

«Արարեք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»։ «Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16։9)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ հայտնի է տնտեսի կիրակի անվամբ։ Անիրավ տնտեսի առակը, որ պատմում է մեր Տեր […]

Հովհաննեսի կամ մարդ -Աստծու ավետարանը

«Սիրելինե՛ր, սիրե՛նք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված» (Ա Հովհ. 4. 7): «Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք» (Ա Հովհ. 3. 2): Այն Ավետարանը, որի մասին պետք է խոսեմ, նման է պատմության նշանավոր ամրոցներից մեկին, որի համար բազմաթիվ մարտեր են մղվել, և որն իր անառիկության շնորհիվ մի […]

Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց եւ օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով: Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով եւ հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի […]

Ելքը սեփական անձի ներսից կեղտը հանելն է ու այն մաքրելը

Մեր քաղաքական ու պետական բոլոր խնդիրների արմատները հոգևոր են: Որովհետև սխալը մտքի մեջ է սկսվում, սխալ մարդու հոգու մեջ է սկսվում, սխալը մարդու սրտից է ծնվում ու ձև ստանում իր կյանքում: «քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ»: Մեր ցավն այն է, որ և՛ իշխանությունն է […]

Ընտրություն, որը կփոխի մեր կյանքը

Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ (Մատթեոս 16.15)   Այս հարցը Քրիստոս այսօր տալիս է ամենքիս ու ակնակալում է ոչ տեսական պատասխան: Այս հարցին որպես պատասխան ոչ թե պետք է նկարագրենք Աստծուն, այլ ընտրություն կատարենք. ընտրություն, որը կփոխի մեր կյանքը:   Տեր Եսայի քահանա Արթենյան

Ես քեզ չեմ դատապարտում…այսուհետև մի՛ մեղանչիր

Անկեղծ զղջման ընթացքում, երբ մենք քննում ենք մեր հոգին ու սիրտը, մի տեսակ մնում ենք մենակ̀ ինքներս մեզ հետ ու այդ մենակության մեջ լսում ենք Տիրոջ ձայնը. «Ես քեզ չեմ դատապարտում…այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհաննես 8.11) Տեր Եսայի քահանա Արթենյան

Ո՞վ է մեղավոր կամ աշխարհի վախճանի մոտ լինելու մասին

-Տեր հայր, այս օրերին շատ են կարծիքները աշխարհի վախճանի մոտ լինելու մասին։ Ինչպիսի՞ն է այս մասին քրիստոնեական մեկնաբանությունը։ -Վերջին շրջանում էլ ավելի են շատացել արհավիրքները, պատերազմներն ու անօրենությունները: Շատերին թվում է՝ աշխարհի վախճանը մոտ է:  Բոլոր ժամանակներում էլ մարդիկ կարծել են, որ աշխարհի վերջը եկել է̀ դատելով տվյալ ժամանակահատվածի աննախադեպ չարիքների մեծությունից: Նույնիսկ Քրիստոսի Համբարձումից […]

Սեփական անձը տիրապետելու բանալին

Մեր գլխավոր նպատակն է զսպել մեր մարմնական ցանկություններն ու տիրապետել մեր անձին: Պողոս առաքյալը գրում է, որ միայն զուտ պահեցողությունը մարմնական ցանկությունները զսպելու համար ոչ մի արժեք չի ներկայացնում: Այսինքն, միայն զուտ պահք պահելով մենք չենք կարող հասնել սեփական անձը տիրապետելուն: Բայց տալիս է նաև բանալին: Ասում է փնտրեք վերինը: Վերին բաների մասին խորհեցեք և […]

Հսկիր ինքդ քեզ

Պահքի ծաղկազարդ պտուղներից է մարդու հոգում կարգ ու կանոնի հաստատումը, որն արտահայտվում է նաև արտաքին կյանքում: Առանց կանոնակարգության և գործողությունների համաչափության հոգևոր աճի շոշափելի զարգացում անձի մեջ չի կարող լինել: Սակայն այն մեխանիկական գործառույթ չէ, այլ մտքի մշտապես արթնության և ինքնավերահսկման կարողություն: Պահքը հոգևոր գործիքներից մեկն է, որն անհատին օգնում է այն զարգացնելու: Աստծո Հոգին […]

Պարզապես պետք է տեսնել Աստծուն և խոսել Նրա հետ

Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված