Կհիշե՞ս
Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը: – Տալը:
Ո՞րն է ամենալավ ունակությունը: – Ներելը:
Ո՞րն է ամենադժվար ունակությունը: – Լռելը:
Ո՞րն է ամենակարևոր ունակությունը: – Հարցնելը:
Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը: – Լսելը:
Ո՞րն է ամենատհաճ սովորությունը: – Խառնակչությունը:
Ո՞րն է ամենավնասակար սովորությունը: – Շատախոսությունը:
Ո՞վ է ամենաուժեղ մարդը: – Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը:
Ո՞վ է ամենաթույլ մարդը: – Նա, ով իրեն համարում է ամենաուժեղը:
Ո՞վ է ամենախելամիտ մարդը: – Նա, ով հետևում է իր սրտին:
Ո՞ր կապվածությունն է ամենավտանգավորը: – Կապվածությունը սեփական մարմնին:
Ո՞վ է ամենաաղքատ մարդը: – Նա, ով ամենից շատ դրամ է սիրում:
Ո՞վ է ամենից մոտ Աստծուն: – Գթասիրտ մարդը:
Ինչպե՞ս հակազդել փորձանքին: – Ուրախությամբ:
Ինչպե՞ս հակազդել տառապանքին: – Համբերությամբ:
Ո՞րն է առողջ հոգու նշանը: – Հավատը:
Ո՞րն է հիվանդ հոգու նշանը: – Հուսահատությունը:
Ո՞րն է սխալ քայլերի նշանը: – Ջղայնությունը:
Ո՞րն է բարի արարքների նշանը: – Հոգու խաղաղությունը:
Ո՞վ է կենդանության օրոք մահանում: – Անտարբեր մարդը:
Ո՞վ երբեք չի մահանում: – Սիրող մարդը:
Սիմեոն Աֆոնացի վանական