25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ պետք է ես տառապեմ, որպեսզի Աստծուն տեսնեմ

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» (Ես. 61.1-2)
 
Ինչո՞ւ է բժշկությունը տրվում սրտով բեկյալներին, տեսողությունը̀ կույրերին, ազատությունը̀ գերիներին… Ինչո՞ւ է Աստծո ներկայության օրհնությունը տրվում հատկապես տառապյալներին: Ինչո՞ւ պետք է ես տառապեմ, որպեսզի Աստծուն տեսնեմ: Պարզ է, ամենքս էլ ինչ-որ տեղ լինում ենք մի քիչ կույր, մի քիչ ոչ ազատ, մի քիչ հիվանդ, բայց՝ ոչ միշտ:
 
Գուցե խոսքն այն մասին չէ, որ մարդը, Աստծուն տեսնելու համար, անպայման պիտի լինի կույր, հիվանդ, տառապած: Խոսքն այն մասին է, որ մեր մեջ պետք է բացահայտենք անկեղծ ցանկությունն ու կարիքը̀ առողջ լինելու, ազատ լինելու, տեսնելու, պայքարելու: Ու հենց այստեղ է, որ մեզ խանգարում է այդ «մի քիչ»-ը: Մեր կյանքում ամեն բանից «մի քիչ» կա: Ու հենց այդ «մի քիչ»-ով երբեք հաջողության չենք հասնի:
Եսայի քահանա Արթենյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ