Հնազանդվեցեք Աստծուն և դիմադրեցեք սատանային ու նա կփախչի ձեզանից

«Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն և դիմադրեցեք սատանային ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն և Նա կմերձենա ձեզ… » Հակոբոս 4:7
«Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն և դիմադրեցեք սատանային ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն և Նա կմերձենա ձեզ… » Հակոբոս 4:7
Եթե ձվի գինն արհեստականորեն բարձրացնում են: Մի՛ գնեք, ու մի նեղվեք: Քրիստոսի Սբ. Հարության տոնի խորհուրդը և ուրախությունը ձվի մեջ չի: Ձուն պարզապես խորհրդաՆԻՇ է: Դրա փոխարեն ավելի շատ Աստծուն մոտեցեք: Ամաչեք ձեր մեղքերի համար ու խոստովանեք, որպեսզի բոլորս բուժվենք: Մեր երեխաներին պատմենք որ մահը վերջին խոսքը չի: Սենց մի բան կա, որ կոչվում է […]
Ապրիլի 3-ին` ժամը 20:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: «Հարության Ավետիս» կանթեղներով երթն անց է կացվում արդեն 7-րդ տարին: Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն […]
Ավետարանական այս հատվածում Պետրոս առաքյալը հարցնում է Քրիստոսին «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ» (Մատթեոս 18:21) Երբեմն մինչև անգամ մեր հարազատին, մեր արյունակցին, մեր եղբորը չենք կարողանում ներել երկրորդ, և ուր մնաց, թե յոթերորդ անգամ: Երբ բախվում ենք կյանքի անարդարություններին և տեսնում մեր մերձավորների սխալները մեր դեմ, երբեմն […]
Այսօր`մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։ Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է […]
Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն։ Ողջունում եմ ձեզ՝ սիրելի եղբայրներ և քույրեր, Աստծո Հոգին թող մեզ վրա լինի և լուսավորի մեր մտքերը։ Մենք միշտ նորություն ենք ուզում. նոր բաները կարևոր են մեզ համար, եթե նոր բաներ մեզ չի պատահում, հին բաներից ձանձրանում ենք։ Սակայն, երբ նոր բան է պատահում, այս անգամ էլ […]
«Ես չեմ ուզում իմ կյանքը հիմա փոխել, բայց հավատում եմ, որ Աստված ինձ կընդունի, եթե նրանից թողություն խնդրեմ իմ կյանքի վերջին պահին»: Այս դեպքում մարդը ցանկանում է ապրել մեղքի մեջ և Աստծուց խնդրում է հանգիստ տա իրեն այն հույսով, որ արդեն իր համար սիրելի դարձած մեղքերից, ինչ-որ մի ժամանակ կարող է հրաժարվել: Այս մտածումն ու […]
Սուրբ Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը ահազանգում է՝ Նոր Նորքի առաջին զանգվածի Ս. Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը այսօր առավոտյան ժամը 05:07 սահմաններում ենթարկվել է վանդալիզմի: Henaran.am-ի հետ զրույցում քահանան ասաց, որ եկեղեցու օծման օրվանից այդ արձանը տեղադրված է այգում. «Լրագրողի արձանը խորհրդանշում է անկախ, անկաշառ ու հայենիքի նվիրյալի կերպարը և մարմնավորում ազատ խոսքը կրողների իրական […]
Ադրբեջանցիներն ավիրել են Մեխակավի Սուրբ Կույս հայկական եկեղեցին BBC-ն վիդեոռեպորտաժ է նկարահանել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում (Ջաբրայիլ)՝ բացահայտելով թշնամու կողմից հայկական եկեղեցու նպատակային ոչնչացման փաստը։ BBC֊ի նկարահանող խումբն այցելել է այն տարածք, որտեղ գտնվել է հայկական մատուռը և որի մոտ ադրբեջանցի զինծառայողները լուսանկար և տեսանյութ են հրապարակել տարածքն օկուպացնելուց հետո, մինչդեռ ներկա դրությամբ եկեղեցուց […]
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ բազմիցս զգուշացնում է կեղծ մարգարեների մասին, որոնք Քրիստոսի անունով են գալու Իր իսկ հեղինակությունը օգտագործելով ուրիշներին մոլորեցնելու համար։ Հերթական այցերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը իրեն ընձեռած հնարավորությունը բաց չի թողնում խոսելու այն մասին, որ ինքը եկել է բարեփոխումներ անելու, եկել է Քրիստոնեական սկզբունքները իրեն որպես առաջնորդող և […]