13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիներն ավիրել են Մեխակավի Սուրբ Կույս հայկական եկեղեցին /տեսանյութ/

Ադրբեջանցիներն ավիրել են Մեխակավի Սուրբ Կույս հայկական եկեղեցին BBC-ն վիդեոռեպորտաժ է նկարահանել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում (Ջաբրայիլ)՝ բացահայտելով թշնամու կողմից հայկական եկեղեցու նպատակային ոչնչացման փաստը։ BBC֊ի նկարահանող խումբն այցելել է այն տարածք, որտեղ գտնվել է հայկական մատուռը և որի մոտ ադրբեջանցի զինծառայողները լուսանկար և տեսանյութ են հրապարակել տարածքն օկուպացնելուց հետո, մինչդեռ ներկա դրությամբ եկեղեցուց անգամ հետք չի մնացել։ Ադրբեջանցի ոստիկանը բրիտանացի լրագրողին փորձում է հաոզել, որ եկեղեցին ավերվել է պատերազմի ժամանակ, մինչդեռ լրագրողը հակադարձում է, որ դա անհնար է, քանի որ պատերազմի ավարտից հետո մատուռը կանգուն է եղել։ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը նույն այդ հարցին պատասխանում է լղոզված կերպով՝ նշելով, թե լուսանկարից հնարավոր չէ հստակ հասկանալ՝ որտեղ է դա, և որ անհրաժեշտ է ճշգրտել։ Ի դեպ, ռեպորտաժում երևում է, որ եկեղեցու խաչը պոկելուց հետո ադրբեջանցի զինվորականը եկեղեցու տանիքն կանգնած «Ալահ ակբար է» բացականչում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ