07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Քանի՞ անգամ ներեմ եղբորս»

Ավետարանական այս հատվածում Պետրոս առաքյալը հարցնում է Քրիստոսին «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ» (Մատթեոս 18:21)

Երբեմն մինչև անգամ մեր հարազատին, մեր արյունակցին, մեր եղբորը չենք կարողանում ներել երկրորդ, և ուր մնաց, թե յոթերորդ անգամ: Երբ բախվում ենք կյանքի անարդարություններին և տեսնում մեր մերձավորների սխալները մեր դեմ, երբեմն չարանում ենք: Մեր չարությունը ոչ թե տվյալ երևույթի դեմ է, այլ հենց սխալ  գործողի դեմ: Եվ մենք այլևս չենք կամենում ներել: Հիշենք, սակայն, որ դրանով մեզ բարձր ենք դասում նրանցից, գտնվում ենք հպարտ: Հիշենք, որ Աստված մեզ ներում է միշտ, ինչպես մշտապես ներողամիտ է ծնողը զավակի հանդեպ:

«Քանի՞ անգամ ներեմ նրան»,- հարցնում ենք մենք, ինչպես Պետրոսը հարցրեց Քրիստոսին: Այս հարցը տալիս ենք ելնելով մեր ներելու անկարողությունից: Մենք զգում ենք մեզ անկարող ներելու՝ մոռանալով, որ իրականում դարձել ենք անկարող սիրելու:

Ի՞նչ է ներումը, եթե ոչ սիրո դրսևորում: Ինչի՞ց է սկսվում սերը, եթե ոչ ներումից: Եվ ոչ թե մեկ անգամ ներելուց, այլ մշտապես ներելու պատրաստակամությունից: Ինչո՞ւ է Աստծո սերը համեմատվում ծնողի սիրո հետ: Քանի որ միայն այդ սերն է ընդունակ մշտապես ներելու ու ընդունելու իր զավակին

Սկզբում նշված ավետարանական հատվածում Պետրոսի տված հարցին, թե քանի՞ անգամ ներեմ նրան, Քրիստոս պատասխանում է. «Քեզ չեմ ասում, թե՝ մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթը» (Մատթեոս 18:22): Այս հատվածում արտացոլված է Քրիստոսի անսահման սերն ամենքի նկատմամբ: Նա, ինչպես տեսանք, ոչ մի սահմանափակում չի դնում:

Եթե ցանկանում ենք ներված լինել, մենք էլ պիտի պատրաստ լինենք ներելու: Եվ հիշենք՝ եթե Աստված ներում է մեր եղբորը, ինչպե՞ս կարող ենք մենք էլ չներել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ