Հարվածը կլինի անսպասելի տեղից. Ժամանակ
Ինչքան կքանդվի Պաշտպանության նախարարության կոռուպցիոն կծիկը: Այս հարցը ապրիլյան պատերազմից հետո տրամաբանորեն դարձել է օրակարգային, եւ պետք է արձանագրել, որ իշխանությունը նույնիսկ զարմանալիորեն համարժեք է արձագանքել հանրային այդ հարցադրումներին: ՊՆ-ում կատարվում Են աղմկոտ պաշտոնանկություններ Եւ նույնիսկ ձերբակալություններ ու կալանավորումներ: Ինչ կլիներ, եթե իշխանությունը նույն կերպ համարժեք գործեր նաեւ այլ ոլորտների մասով հանրային հարցադրումներին ի պատասխան: […]





































