08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Մյասնիկյան պողոտայում կին վարորդը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին

Երեւանի Մյասնիկյան պողոտայում այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել վրաերթ: 58-ամյա կին վարորդն  իր վարած Toyota մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհին վերանորոգման աշխատանքներ կատարող ՃՇՇ աշխատակցին: 65-ամյա Լավրենտ Հ.-ն «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ժոզե Մոուրինյուն շքեղ տուն-ամրոց է գնել /լուսանկար/

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շքեղ տուն-ամրոց է գնել իր շրջակա հողերով: Այդ տարածքի ընդհանուր մակերեսը 17 հեկտար է։ 4-հարկանի շինությունը գտնվում է Հյուսիսային Ուելսում: Ամրոցի համար Մոուրինյուն վճարել է 3,9 միլիոն ֆունտ, այսինքն՝ մոտ 5 մլն եվրո։

Ինչպես է Պուտինը փորձում հանգստացնել լացող փոքրիկին /վիդեո/

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հանգստացնել լաց լինող աղջնակին՝ մանուկների օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ 4 տարեկան Յանան, դուրս գալով հարթակ ու կանգնելով նախագահի կողքին՝ սկսում է լաց լինել, իսկ Պուտինին ոչ մի կերպ չի հաջողվում հանգստացնել փոքրիկին։

Հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանի և Իրանի վիզային ռեժիմի չեղարկումը, վերջին շրջանում Իրանի հետ կապված տարածաշրջանային զարգացումները:

Էրդողանը կնեղանա, բայց հարաբերությունները ծայրահեղ չեն վատանա․ ռուս քաղաքագետը՝ Բունդեսթագի որոշման մասին

Ռուս քաղաքագետ Յուրի Պոչտան կարծում է, որ Գերմանիայի կողմից Հայող ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն չի ունենա Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ «Իհարկե, վիրավորանքներ կլինեին, բնական է, որ Էրդողանը քննադատական հայտարարություններ արեց։ Նա անգամ կարող է անձամբ Մերկելին վիրավորել, քանի որ նա ոչ մի կերպ չազդեց պատգամավորների որոշման վրա»,- ասել է նա՝ նշելով, որ ներկա պահին […]

Փարիզն անցնում է ջրի տակ, իշխանությունները տարհանում են Լուվրի արժեքավոր նմուշները /վիդեո/

Փարիզում ջրհեղեղները չեն դադարում արդեն երեք օր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը հեղեղում է Սենայի ջուրը, գետի հունը շարունակում է բարձրանալ։ Տիրող իրավիճակի պատճառով քաղաքի կենտրոնում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, տարհանվում են Լուվրի արժեքավոր նմուշները։ Ջրհեղեղների արդյունքում արդեն 3 զոհ կա։

Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը ադեկվատ չէր․ Լավրով

Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը Թուրքիայի արձագանքը ադեկվատ չէր: Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարա ր Սերգեյ Լավրովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հետ կապված Բունդեսթագի որոշումը բխում է Թուրքիայի` ԵՄ իրական գործընկեր դառնալու ցանկության բացակայությունից: «Գուցե այստեղ դերակատարություն են ունեցել ինչ-ինչ ենթադրություններ, որոնք դրդել են այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված