30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանում կարկուտ տեղաց

Հունիսի 4-ին երեկոյան Երեւանում կարճատեւ կարկուտ տեղաց: ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես և կանխատեսվել էր Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ: Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում […]

ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ

ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ: Կազմակերպության կարգապահական կոմիտեն տուգանել է «Բարսային» 150.000 եվրոյով էստելադայի ցուցադրության համար՝ դրոշների, որոնք խորհրդանշում են Կատալոնիայի պայքարն անկախության համար։ Եթե միջադեպերը չկրկնվեն առաջիկա երկու տարիների ընթացքում, ապա այդ գումարի 1/3 մասը կվերադարձվի ակումբին։ Ընդգծենք՝ «Բարսելոնան» պատրաստվում է բողոքարկել այս որոշումը։  

Ռոք փառատոնի ժամանակ 42 մարդ շանթահարվել է

Գերմանիայում առնվազն 42 մարդ է տուժել ուրբաթ երեկոյան Rock am Ring ռոք փառատոնի ժամանակ կայծակի հարվածից: Տուժածներից մեկին հոսպիտալացրել են: Կայծակի պատճառով ռոք համերգի անցկացումը դադարեցվել է մոտ կես ժամով: Ընդգծենք՝  Rock am Ring փառատոնն անցկացվում է հունիսի 3-5-ը Մենդիգ քաղաքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում կայծակի հարվածից երեխաներ էին տուժել:

Ինչու Գերմանիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը. 3 պատճառ

Ոմանք փորձում են գերմանական Բունդեսթագի` Հայոց ցեղսապանությունը ճանաչելու մեջ բացառապես շահեր տեսնել: Այո, այդ շահը կա, անհերքելի է, եւ առաջիններից մեկը իրավամբ նշվում է ԵՄ-ի ու Գերմանիայի հանդեպ Թուրքիայի շանտաժային քաղաքականությունը, որը հատել է բոլորի համբերության բաժակը: Բայց դա մի էլ գերագնահատեք: Գերմանիան շատ է փոխվել: Տարիներ առաջ, ընդհուպ մինչեւ Գերմանիայի նախագահ Գաուկի կողմից 2015-ին […]

Չինաստանի առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:

Պատմության նկատմամբ արդարացի մոտեցումը մարդկության առաջընթացի միակ ճանապարհն է. Հերմինե Նաղդալյանը Կազանում մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը

Հունիսի 3-ին Կազանում ընթացող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստին հաջորդած ամփոփիչ մամուլի ասուլիսում , Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը., նշելով հետևյալը. ,,Կարծում եմ աշխարհը ևս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսևորումների` […]

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Անատոլի Գրիգորյանին՝ 75-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 4-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Անուրանալի է Ձեր վաստակը հայ կերպարվեստի, մասնավորապես՝ գեղանկարչության ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում: Առանձնահատուկ նրբաճաշակությամբ եւ բանաստեղծականությամբ Դուք կարողանում եք կյանքի պարզ եւ առօրեական դրվագները ներկայացնել պայծառ լավատեսությամբ: Գնահատելի է նաեւ Ձեր մանկավարժական գործունեությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված