Թուրքիայում հայտնաբերվել է Աբգար թագավորի ընտանիքի գերեզմանը
                        Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավորական տոհմին պատկանող դամբարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ շուրջ 45 հազար քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 80 շիրիմ: Դրանց շարքում ամենաբարձրադիր վայրում է գտնվում ամենամեծ գերեզմանը, որը, ենթադրաբար, պատկանում է Եդեսիայի արքա Աբգարի ընտանիքին: […]
                
                        
                        
                        
                        
                        
                        



































