13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում աջակցության կարիք ունեցող Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող Հայաստանի  քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում»,- գրել է նա։

«Արի տուն» ծրագրի մասնակից երեխաները դժգոհել են ծրագրի որակից․ Հայկական ժամանակ

«Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներից մի քանիսը երեկ մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են ծրագրի որակից կազմակերպչական աշխատանքներից, գրաֆիկից և հատկապես իրենց հատկացվող սննդից։ Նրանց խոսքով՝ իրենց շատ անորակ սնունդ են տալիս ինչ-որ բուտերբրոդներ թափանցիկության աստիճանի երշիկով ու պանիրով։ Նրանք երբեմն բողոքում ու չեն ուտում, իրենց գումարներով են սնվում, երբեմն Էլ սոված […]

Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիթորինգի արդյունքները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից․ 168 ժամ

«Թեպետ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի համաձայն՝ արդյունաբերության ոլորտում կունենանք երկնիշ աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ «Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ […]

Ինչո՞ւ են սնանկացման եզրին հասել Հայաստանի հանգստյան տները.Առավոտ

«Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը տարիներ ի վեր չարաշահումների տեղիք է տվել,   սակայն այդ մասին ընդամենը վերջերս է բարձրաձայնվում։  Դեռևս երկու տարի առաջ հանրապետության հանգստյան տների մի շարք ներկայացուցիչներ կառավարություն նամակ են գրել՝  հայտնելով,  որ սնանկացման եզրին են կանգնած,  քանի որ սոցփաթեթով եկած զբոսաշրջիկների գումարները տուրիստական ընկերությունները չեն փոխանցում։  Մարդիկ եկել,   կերել-խմել  են,   օգտվել լույսից, ջրից, […]

Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե Ծիրան»-ի այս տարվա մրցութային ծրագրերի, ինչպես նաև փառատոնի անցած ուղու, հաջողությունների և հետագա ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե […]

Ի՞նչու է Վլադիմիր Գասպարյանը «պատժել» Թալինի ոստիկանապետին.ՉԻ

«Երեկ ՀՀ ոստիկանության ու ոստիկանապետ՝ Վլադիմիր Գասպարյանի համար ծանր աշխատանքային օր էր։ Կոլեգիայի նիստը ժամեր տևեց։ Այն դեռ չէր ավարտվել, երբ որոշ տեղեկություններ արդեն հայտնվեցին լրատվամիջոցներում։ «ՉԻ» տեղեկություններով՝ նիստը բավականին լարված մթնոլորտում է անցել, շատերն են մտածել, թև դա իրենց վերջին օրն է պաշտոնում կամ առհասարակ համակարգում։ Եվ չնայած լարվածությանը, աշխատանքին հրաժեշտ է տվել միայն […]

Ռուսաստանը փորձում է համոզել Իրանին.Հրապարակ

««Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ համոզի Իրանին՝ չդիմադրի ռուս խաղաղապահներին շփման գծում՝ Իրանի սահմանին տեղակայելու հարցում, ինչին Իրանը կտրականապես դեմ է։ «Իրանը երբեք չի համաձայնի»,– ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։ «Ռուսաստանի ջոկերն այս խաղում այն է, որ Կասպրչիկի՝ ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի առաքելության ընդլայնումը, ըստ Ռուսաստանի, կնշանակի պրո-ՆԱՏՕ-ական կոնտինգենտի առկայություն շփման գծում, և […]

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակումը

Հուլիսի 15-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:   Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի երեխաներ, ես ձեզ 14 օր առաջ էի տեսել, հիմա […]

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձ է կատարվել․ կա 60 զոհ /վիդեո/

Այս գիշեր Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձ է կատարվել։ Թուրքիայի գլխավոր շտաբի զինվորականները հայտարարել են երկրում իշխանության զավթման մասին։ Մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով թռչում էին ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները, հայտնում է Ria.ru-ն։ Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում զինվորականները փորձում են ռազմական հեղաշրջում կատարել, ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետախուզական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված